
Թուրքիայում տեղի է ունեցել «Կապույտ հայրենիք-2022» զորավարժությունը

Թուրքիայում ապրիլի 21-ին ավարտվել է ապրիլի 11-ին սկսված «Կապույտ հայրենիք – 2022» մասշտաբային զորավարժությունը: Այս տարի այն անցկացվել է Էգեյան, Միջերկրական ու Սև ծովերում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ զորավարժություններին ընդգրկված է եղել 122 նավ, այդ թվում՝ 10 ֆրեգատ, 6 կորվետ, 17 հարձակողական նավ, 11 սուզանավ, 8 ծովային ականորսիչ նավ, 32 «օգնական» դասի նավ, 12 պարեկային նավ, 25 քարշակող նավ,և 1 ուսումնական նավ: Նավերից բացի ընդգրկված է եղել նաև 41 ռազմաօդային տեխնիկա, այդ թվում՝ 10 ինքնաթիռ, 17 ուղղաթիռ, 14 ԱԹՍ: Մասնակցել է 12 հազարանոց անձնակազմ:
Զորավարժությունների վերջին ցուցադրական օրը դրանց հետևել են բազմաթիվ լրագրողներ մեկ ու կես տասնյակ երկրների ռազմական կցորդներ: տեսակապով միացել ու ելույթ է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: