
Եվրախորհրդարանում հանդես են եկել ԵՄ-ի համար հակահրթիռային պաշտպանության համակարգի օգտին

Եվրամիությունը հակահրթիռային պաշտպանության սեփական համակարգի կարիք ունի: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերն ապրիլի 22-ին MՖnchner Mercur թերթում հրապարակված հարցազրույցում։
«ՆԱՏՕ-ի ամրապնդման եւ ԵՄ-ի արագ հակազդման արդեն համաձայնեցված ուժերի հետ մեկտեղ մեզ եվրոպական հակահրթիռային վահան է անհրաժեշտ»,- ասել է նա: Վեբերի խոսքով՝ Եվրոպան նաեւ կարիք ունի ստորաբաժանումների, որոնք զբաղվեին կիբեռտարածությունում կրիտիկական ենթակառուցվածքի պաշտպանությամբ:
Քաղաքական գործիչը հանդես է եկել պաշտպանության ծախսերի ավելացման օգտին: «Եվրոպան պետք է ի վիճակի լինի պաշտպանելու իրեն,- ասել է խմբակցության առաջնորդը:- Այժմ առանց ԱՄՆ-ի մենք ասես առանց հագուստի ենք փոթորկի պայմաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: