
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն անցնում է իր պատմության մեջ ամենավտանգավոր շրջանը

Միացյալ Նահանգների պատմության մեջ այժ ժամանակը կարելի է համարել ամենավտանգավորը նրա ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 21-ին Ֆլորիդայի նահանգում իր ելույթի ժամանակ։
«Այժմ սկսվել է մեր երկրի պատմության ամենավտանգավոր շրջանը (…): Նախկինում երբեք մեր աշխարհն այսքան անպաշտպան չի եղել»,- ասել է նա:
«Սպառազինություններն այսօր գտնվում են մինչ այժմ չտեսնված մակարդակում: Դրանք կան մեզ մոտ, բայց մյուս (երկրները) նույնպես դրանք ունեն: (…) Նակինում նման ոչ մի բան չի եղել»,- հայտարարել է Թրամփը:
Սպիտակ տան նախկին ղեկավարը նաեւ նշել է, որ շատ երկրներ, այդ թվում Իրանը եւ Ռուսաստանն, այլեւս չեն վախենում ԱՄՆ-ից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: