Բաժիններ՝

Բեռլինում հետաքննում են ռուսալեզու մարդկանց դեմ իրականացված ավելի քան 200 հանցագործություններ. Tagesspiegel

Բեռլինում ավելի քան 200 գործ են հետաքննում, որոնք կապված են ռուսալեզու մարդկանց դեմ իրականացված հանցագործությունների հետ: Այդ մասին հաղորդել է Tagesspiegel հրատարակությունը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչի:

Պետական անվտանգության դեպարտամենտը փետրվարի 24-ից ի վեր ընկած ժամանակաշրջանում զբաղվում է ընդհանուր առմամբ 206 համապատասխան դեպքերով: Խոսքը վիրավորանքների, սպառնալիքների, ունեցվածքը վնասելու, առանձին դեպքերում՝ բռնի գործողությունների մասին է:

Նաեւ մինչեւ ապրիլի սկիզբը հինգ հետաքննություն է սկսվել Z խորհրդանիշի հրապարակային ցուցադրման փաստով, որը Գերմանիայում ընկալվում է որպես Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությանն աջակցություն:

Գերմանիայում կատարվում է հակառուսական եւ ուկրաինամետ մոտիվներով՝ պոտենցիալ քրեորեն պատժելի հանցագործությունների գնահատում. դրանց թիվը փետրվարի 24-ից մինչեւ մարտի 31-ն ընկած ժամանակաշրջանում գտնվում է «միջին եռանիշ ընդգրկույթում», ավելի վաղ Գերմանիայի նախարարների կաբինետում հայտարարել են Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության պատգամավորական հարցմանն ի պատասխան:

Ընդ որում՝ ավելի վաղ իշխանությունները հերքել են ռուսաատյացության մեջ մեղադրանքները, որոնց մասին հայտարարել են ապրիլ ամսին Գերմանիայում անցկացված բողոքի մի քանի ակցիաների մասնակիցները:

Ապրիլի սկզբին Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեզերը հայտարարել էր ռուսական օբյեկտների եւ խանութների վրա հարձակումների փաստերի մասին, որոնք կապված էին Ուկրաինայի իրադարձությունների հետ:

Մարտի վերջին քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության ղեկավար Հոլգեր Մյունխն արդեն ասել է, որ ամեն շաբաթ առնվազն 200 հանցագործություն է գրանցվում ԳԴՀ-ի ռուսալեզու քաղաքացիների դեմ՝ վիրավորանքներից ու սպառնալիքներից մինչեւ ֆիզիկական բռնություն եւ ունեցվածքի վնասում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս