Բաժիններ՝

Բայդենը կրկին հավաստել է, որ մտադիր չէ ԱՄՆ-ի զորքեր ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 21-ին կրկին հավաստել է, որ ոչ մի ամերիկացի զինվորականի չի ուղարկի Ուկրաինայի տարածք՝ «երրորդ համաշխարհային պատերազմի» ռիսկից խուսափելու համար:

«Մենք ոչ մի ամերիկացի զինվորականի չենք ուղարկի Ուկրաինա՝ երրորդ համաշխարհային պատերազմ չսկսելու համար»,- հայտարարել է նա Օրեգոնի նահանգում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության միջոցառման ժամանակ: Ինչպես Նրա խոսքը մեջբերում է Սպիտակ տան մամուլի միավորումը:

Դրա փոխարեն, Միացյալ Նահանգների ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն իր ջանքերը կկենտրոնացնի Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու վրա:

«Մենք ռազմական հնարավորությունններ կընձեռենք յուրաքանչյուր ուկրաինացու, որոնք (…) մեզ անհրաժեշտ են մեզ պաշտպանելու համար»,- հայտարարել է նախագահը:

Ավելի վաղ Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնն Ուկրաինային կուղարկի 800 միլիոն դոլար գումարի ռազմական օգնության նոր փաթեթ, որը կներառի հրետանի եւ անօդաչու թռչող ապարատներ:

Պենտագոնը ճշտել է, որ փաթեթը կներառի հրետանային արկերի 155 միլիմետր եւ 144 միլիմետր տրամաչափի 72 հաուբից, 72 ավտոմոբիլ այդ հրանոթների քարշակման համար, ինչպես նաեւ 121 Phoenix Ghost մարտավարական անօդաչու թռչող ապարատ:

Ապրիլի 13-ին ԱՄՆ-ի ղեկավարը հայտնել էր 800 միլիոն դոլարի օգնության եւս մեկ փաթեթի մասին, որի մեջ մտնում են այդ թվում 11 Մի-17 ուղղաթիներ, 200 զրահապատ փոխադրամեքենաներ, 18 155-միլիմետրանոց հաուբիցներ եւ 40 հազար հրետանյին արկ, ինչպես նաեւ 300 Switchblade արգելափակող արկեր, 500 հրթիռներ Javelin հակատանկային համալիրների համար եւ «հազարավոր այլ հակատանկային համակարգեր», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս