Իսրայելի տրանսպորտի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ 1951 թվականից ի վեր առաջին անգամ Թուրքիայի հետ կկնքվի ավիացիոն համաձայնագիր՝ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունն ընդլայնելու նպատակով։
Այս տարի ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշտակին նվիրված ջահերով երթից առաջ, երիտասարդները, Թուրքիայի դրոշի հետ միասին, այրեցին նաև Ադրբեջանի դրոշը՝ ի նշան բողոքի Ադրբեջանի վայրագությունների և Թուրքիայի կողմից մինչև օրս Հայոց ցեղասպանությունը չճանաչելուն։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հերթական հեռախոսազրույցն են անցկացրել:
Այսօր Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: ՀՀ ԱԽ գրասենյակից օրերս հայտնել են, որ այցը ՀՀ ԱԽՔ հրավերով է և աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև աշխատանքային քննարկումներ երկու երկրների ԱԽ քարտուղարների միջև: Ըստ որոշ աղբյուրների, իրանցի բարձրաստիճան անվտանգային պաշտոնյան Երևան այցից հետո լինելու է կովկասյան այլ երկրներում ևս:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մասնակցել են «Անկարայի առևտրի պալատի» կողմից կազմակերպված «Թյուրքական աշխարհի խորհրդարանների հիմնադրամը հանուն զոհերի հիշատակման և ոգեկոչման» խորագրով արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բորիս Ջոնսոոնը հայտարարել է, որ որոշում է ընդունել հեռանալ Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ Պահպանողական կուսակցության առանջնորդի պաշտոնից:
Ֆունտ ստռելինգը եւ Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 եւ 250 առաջատար ինդեքսներն սկսել են աճել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ հաղորդումներից հետո: Այդ մասին են վկայում բորսայի սակարկությունների տվյալները, որոնք հրաապարակվել են հուլիսի 7-ին:
Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական է ներկայացնելու: Ջոնսոնի հրաժարականի մասին հայտնել են ITV-n, Sky News-ը, The Times-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում պաշտոնական արարողությամբ դիմավորել է պաշտոնական այցով Թուրքիա այցելած Մալազիայի վարչապետ Իսմայիլ Սաբրի Յակոբին:
Սահմանազատման գործընթացը երկար ժամանակ է պահանջում։ Այս մասին լրագրողներին ասել էհայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացին վերաբերող հարցին, գրում է trend.az գործակալությունը։
Թուրքիան և Իսրայելը հուլիսի 7-ին համաձայնագիր կստորագրեն քաղաքացիական ավիացիայի ոլորտում։
ԱՄՆ-ի պետքատուղար Էնթոնի Բլինկենը հուլիսի 6-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդին հավաստիացրել է Վաշինգտոնի պատրաստակամությունը դիմակայելու «ընդհանուր սպառնալիքներին, այդ թվում այն սպառնալիքներին, որոնք իբր կապված են Իրանի հետ:
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովը, որը նախատեսված է նոյեմբերի 1 – 2-ն Ալժիրի մայրաքաղաքում, պետք է համախմբի արաբների շարքերը նրանց վրա արտաքին ճնշմանը հակազդեու համար: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՍԱՆԱ գործակալությունը, հուլիսի 6-ին հայտարարել է Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադի հետ կայացած հանդիպմանը:
Փախստակների «Մարտիկներ հանուն ազատ Հյուսիսային Կորեայի» միավորումը հուլիսի 6-ին կրկին ԿԺԴՀ-ի տարածք է արձակել ղեղորայքով եւ պաշտպանական դիմակներով օդապարիկներ՝ որպես օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարի գործում՛ Այդ մասին ասված է հուլիսի 7-ին խմբի տարածած մամուլի տեղեկագրում:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը կոչ է արել բարենորոգելու ՄԱԿ-ը՝ այն քննադատության ենթարկելով Ուկրաինայի ռազմական հակամարտությունը կանգնեցնելու անընդունակության համար: Իր դիրքորոշումը նա շարադրել է հուլիսի 7-ին՝ հանդես գալով Ավստրալիայի Սիդնեյ քաղաք Լոուիի վերլուծական ինստիտուտում:
Իրանի Young Journalists Club եւ Tasnim գործակալությունները հայտնել են լրտեսության կասկածանքով Հանրապետությունում օտարերկրյա դիվանագետների ձերբակալման մասին:
Գերմանացիների մեծ մասը չի հավատում Ուկրաինայի լիակատար հաղթանակին, այդ թվում՝ արդեն կորցրած շրջանների վերադարձին, գրում է N-TV-ն՝ մեջբերելով Forsa ինստիտուտի հասարակական կարծիքի հարցման տվյալները:
Օտարերկրյա դոնորները փետրվարի 24-ից Ուկրաինային են տրամադրել 10,88 միլիարդ դոլար նրա պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորման համար, վերջին ժամանակներս այդ միջոցների հոսքը մեծանում է:
ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարքինդոն, որի մահվան մասին հուլիսի 6-ին հայտնել է Նիգերիայի պետական ազգային նավթընկերության կառավարիչ տնօրեն Մելե Կյարին, ավարտել էր կազմակերպության ղեկավարի պաշտոնավարումը. նրա լիազորությունների ժամետը լրանում էր 2022 թվականի հուլիսի վերջին:
Հունիսին եվրոգոտում սննդամթերքի, ծխախտոի եւ ալկոհոլի գների աճը հասել Է ամենաբարձր մակարդակին Միության ամբողջ պատմության ընթացքում՝ 8,9 տոկոս, նախորդ ռեկորդը սահմանվել է մայիսին եւ կազմել 7.5 տոկոս: Այդ մասին հաղորդել է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հունիսի 5-ին մի խումբ ադրբեջանցի «գիտնականներ» և հանրության ներկայացուցիչներ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ երևանյան Կոնդ թաղամասի հետ կապված՝ բողոքելով, թե իբր մշակույթի ժառանգությանը վնաս է հասցվում:
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանն անդամակցել է 2013թ. սեպտեմբերի 3-ին: Այդ որոշումն ու իրադարձությունը բուռն քննադատության արժանացավ ընդդիմադիրների կողմից: Բոլոր ժամանակների կարկառուն ընդդիմություն Նիկոլ Փաշինյանը հենց սկզբից դեմ էր Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին, համարում էր, որ Հայաստանը կդառնա եվրասիական տնտեսական տարածքի մի խղճուկ տնվոր և դեմ է քվեարկում ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրին:
Կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդերի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը ընթացքը:
«Այն, ինչ տարիներ ի վեր կատարվել է հայկական շուկայում զարտուղի ճանապարհներով, հիմա, հատկապես օդային բեռնափոխադրումների պարագայում, անգամներով կավելանա: Որոշ ոլորտներին վերջնական հարված հասցնելն ընդամենն ամիսների խնդիր կդառնա»,- եզրափակեց Լիլիա Ամիրխանյանը:
«Հունիսին Իսլանդիայի խորհրդարանը նախապես համաձայնություն է տվել դաշինքի ընդլայնմանը: Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնի կողմից փաստաթուղթը ստորագրվելուց հետո այն ինքնաթիռով ուղարկվել է ԱՄՆ Պետդեպարտամենտին»,- նշված է պարբերականում:
ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը հանրապետության նախագահի պաշտոնամուտի իր ելույթում (1991 թ.) որպես արտաքին քաղաքականության բնագավառում իր 5 գերակայություններից մեկը հայտարարում էր «Կայուն առեւտրական եւ տնտեսական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի եւ Իրանի հետ` Հայաստանը հաղորդակցության փակուղուց բանուկ միջազգային խաչմերուկի վերածելու նպատակով:
Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով երկրի ենթակառուցվածքներին հասցված վնասը հասնում է 95 միլիարդ դոլարի։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ կապված սկանդալի պատճառով վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայի կառավարությունը լքել է արդեն 27 մարդ։
Հուլիսի 6-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի հետ։
Իսրայելի էկոնոմիկայի նախարար Օրնա Բարբիվայը հայտարարել է, որ Թուրքիայում Իսրայելի առեւտրատնտեսական ներկայացուցչության աշխատանքը կվերսկսվի օգոստոսի 1-ից։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: