«ՌԴ-Արևմուտք դիմակայությունն ու դրա ազդեցությունը հետխորհրդային տարածաշրջանի վրա»՝ քննարկում. ՈՒՂԻՂ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:
Վրաստանի երկու խոշորագույն գազաբաշխիչ ընկերությունները հուլիսի 1-ից բարձրացրել են գազի սակագները առեւտրային սպառողների համար։
Ազգայնական ուղղվածության թուրքական «Yeni akit» կայքի վերլուծաբան Աբդուռահման Դիլիփաքը «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ի՞նչ է տեղի ունեցել» հոդվածում կասկածի տակ է առել այն տեսակետը, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիան իբր ստացել է իր ուզածը:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է որքան կարելի է արագ Աֆղանստանին վերադարձնի նրա ազգային ակտիվները: Այդ մասին հաղորդել է «Սինհուա» չինական լրատվական գործակալությունը:
Իսլանդիայում գրանցվել է կապկի ծաղկի չորրորդ դեպքը, վարակակիրը միջին տարիքի տղամարդ է: Այս մասին հայտնում է The Reykjavík Grapevine-ը:
Ընթացիկ տարվա առաջին կեսին ընկերությունների կողմից բաժնետոմսերի եւ փոխառությունների վաճառքից ստացված միջոցների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ 25 տոկոսով նվազել է՝ մնչեւ 4,9 տրիլիոն դոլար՝ աշխարհի ֆինանսական շուկաներում կտրուկ տատանումների պատճառով: Հուլիսի 1-ին այդ մասին հաղորդում է Financial Times (FT) թերթը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է քաղաքացիների 81 տոկոսը, նրա աշխատանքին հավանություն է տալիս 78 տոկոսը: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) անցկացրած հարցման արդյունքները։
Ուկրաինան պետք է սեպտեմբեի 1-ին շուրջ 1,4 միլիադ դոլար արտաքին պարտք վճարի, երկրի իշխանությունները փորձում են միջոցներ գտնել կատարելու պարտավորությունները: Հունիսի 30-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը։
Ռուսաստանում համաճարակաբանական իրադրության բարելավման ֆոնին հանվում են ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված սահմանափակումները, մասնավորապես, չեղարկվում է դիմակի ռեժիմը: Այդ մասին հաղորդել են «Ռոսպոտրեբնադզոր»-ում:
Գործակալության տվյալներով՝ Ուկրաինայի ԱԳՆ-ի պաշտոնյան, հղում անելով երկրի ծովային վարչակազմից ստացված տեղեկատվությանը, հայտնել է, որ նավի վրա Բերդյանսկից մոտ 4,5 հազար տոննա հացահատիկ է եղել։
«Իրականում, շատ ավելին կարող ենք անել: Այնպես չէ, որ մեր միջոցները անսահմանափակ են, դրա համար եմ ասում՝ կարող ենք անել, պարզապես կարող ենք այլ բնագավառներից ծախսերը կրճատել, օրինակ՝ պոպուլիստական բնագավառները: Մենք կարծես թե այլ քաղաքականություն ենք որդեգրել՝ ավելի շատ փորձում ենք ցույց տալ կատարված աշխատանքը, և, բնականաբար, քանի որ պաշտպանական ոլորտը ցույց տալու չի, երրորդական և չորրորդական ոլորտներում ենք ծախսեր իրականացնում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Մինչև վերջերս հայ-ռուսական պաշտոնական շփումներում, համենայնդեպս, ըստ տարածվող հաղորդագրությունների, քննարկվում էր նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ակտիվացման թեման: Տարածաշրջանն իր ազդեցության գոտուց դուրս չթողնելու համար Ռուսաստանը տարբեր ձևաչափերով և հարցերի տարբեր շրջանակներով, այնուամենայնիվ, պարբերաբար հիշեցնում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին:
Գերմանիայի նախկին կանցլեր 67-ամյա Անգելա Մերկելը նոր պաշտոն ունի՝ նա համաձայնել է աշնանը ստանձնել Գալուստ Գյուլբենկյան մարդասիրության համար տրվող մրցանակի ժյուրիի նախագահությունը: Գերմանական dpa գործակալության հարցին ի պատասխան Մերկելի խոսնակը հաստատել է տեղեկատվությունը:
Չորս եվրոպացի ձեռնարկատերեր հիմնել են 250 միլիոն եվրոյի ֆոնդ՝ աջակցելու տեխնոլոգիական նորաստեղծ ձեռնարկություններին տարածաշրջանում, ձգտելով կոտրել ավանդական վենչուրային կապիտալի մոդելը՝ ստեղծելով գործընկերների միջև անմիջական ներդրումային հարթակ:
Թուրքիայում սահմանափակվել է գերմանական «Deutsche Welle» և ամերիկյան «Ամերիկայի ձայնը» (VOA) լրատվական հարթակների հասանելիությունը։ Պատճառաբանությունն այն է, որ այդ լրատվամիջոցները լիցենզիա ստանալու համար չեն դիմել Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդին (RTÜK)։ Այս մասին որոշումը կայացրել է Անկարայի քրեական դատարանը։
Թուրքիայում սահմանափակվել է գերմանական «Deutsche Welle» և ամերիկյան «Ամերիկայի ձայնը» (VOA) լրատվական հարթակների հասանելիությունը։
Bloomberg-ը, վկայակոչելով աղբյուրները և սեփական հաշվարկները, հայտնում է, որ Ուկրաինայի կառավարությունն ուսումնասիրում է պետական պարտքի վերակառուցման հնարավորությունը, քանի որ մինչև սեպտեմբերի 1-ը վճարումները պետք է 1.41 մլրդ դոլար կազմեն։ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) աջակցություն է առաջարկել Կիևին։
Ի վերջո, կողմերը կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների։
Գնահատելով ռուս-ադրբեջանական շփումների մակարդակն ու որակը, բովանդակությունը, դրանց հնարավոր ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա, 168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ականատես ենք տարածաշրջանում աշխարհաքաղաքականությամբ պայմանավորված բարդ և ճկուն դիվանագիտական խաղի:
Տվյալները փոխկապակցված են Glassnode-ի հաշվարկների հետ, որոնց համաձայն՝ վերջին 20 օրվա ընթացքում ավելի քան 250.000 հասցեներ ավելացրել են յուրաքանչյուրը առնվազն 0,1 BTC:
Twitter սոցցանցում #NoJetsForTurkey (Թուրքիայի համար կործանիչներ չկան) վանդակապիտակով (հեշթեգ) արշավ է սկսվել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու դեմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ նախագահի նախկին պետքարտուղար (1973-1977թթ.) և ազգային անվտանգության գծով խորհրդական (1969-1975թթ.) Հենրի Քիսինջերը նշել է, որ հակամարտությունն Ուկրաինայում կարող է ավարտվել երեք տարբերակով։
ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ներառել պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների Կալինինգրադ տարանցման վերափոխված կանոններ: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակչելով աղբյուրների:
Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է վերջին օրերին Մադրիդում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները և նշել, որ Անկարան ակնկալում է, որ Հելսինկին և Ստոկհոլմը իրական գործողություններ կձեռնարկեն ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, որոնք սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը։
Ֆրանսիան հայտարարել է Մալիում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ «Տաբուկա» գործողությունը եվրոպական դաշնակիցներ հետ համատեղ պաշտոնապես ավարտելու մասին: Այդ մասին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի Գլխավոր շտաբի մամուլի քարտուղար գնդապետ Պասկալ Յանիին:
Ուկրաինայի անդամակցումը Եվրամիությանն անհնար էր երեւակայել հինգ ամիս առաջ, ուղին «դեպի Երոպայի դուռը» կլինի երկարատեւ: Այս կարծիքն է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսւլա ֆոն դեր Լյայենը՝ հուլիսի 1-ին տեսակապով հանդես գալով Գերագույն ռադայում։
ՆԱՏՕ-ում Անկարայի քննարկվող մոտեցումը հերթական ռազմավարական վնասը հասցրեց Մոսկվային։ Հետևաբար, չի բացառվում, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները տվյալ շրջափուլում կարող են տեղափոխվել համագործակցայինից մրցակցային հարթություն, որը երկկողմ տարաբնույթ ձևաչափերից բացի, կարող է ազդել միաժամանակ մի քանի տարածաշրջաններում և հակամարտություններում կողմերի համագործակցային փոխգործակցության վրա։
Ռուսաստանի եւս 16 քաղաքացի է հայտնվել Ավստրալիայի պատժամիջոցների ցուցակում, որը կապված է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության հետ: Այդ մասին վկայում են Ավստրալիայի դաշնային ռեգիստրի տվյալները: