Բաժիններ՝

Բլինկենը Լապիդին հայտարարել է «սպառնալիքներին» դիմակայելու՝ ԱՄՆ-ի պատրաստակամության մասին

ԱՄՆ-ի պետքատուղար Էնթոնի Բլինկենը հուլիսի 6-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդին հավաստիացրել է Վաշինգտոնի պատրաստակամությունը դիմակայելու «ընդհանուր սպառնալիքներին, այդ թվում այն սպառնալիքներին, որոնք իբր կապված են Իրանի հետ: Այդ մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ:

Նրա խոսքով, «պետքատուղարը վարչապետին հավաստել է, որ ԱՄՆ-ն անդրդվելիորեն նվիրված է Իսրայելի հետ գործընկերային հարաբերություններին, նրա անվտանգության ապահովմանը եւ ընդհանուր սպառնալիքիներին հակազդմանը»: Պետքատուղարը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է շուտով լինել Իսրայելում:

Մերձավորարեւելյան շրջագայությունը, որի շրջանակներում Միացյալ Նահանգների ղեկավարը կայցելի Իսրայել, Հորդանան գետի արեւմտյան ափ եւ Սաուդյան Արաբիա, կկայանա, ինչպես ավելի վաղ հայտարարել է Սպիտակ տունը, հուլիսի 13 – 16-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031