Հարավային Կորեայի ակտիվիստներն օդապարիկներով դեղորայք են ուղարկել ԿԺԴՀ
Փախստակների «Մարտիկներ հանուն ազատ Հյուսիսային Կորեայի» միավորումը հուլիսի 6-ին կրկին ԿԺԴՀ-ի տարածք է արձակել ղեղորայքով եւ պաշտպանական դիմակներով օդապարիկներ՝ որպես օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարի գործում՛ Այդ մասին ասված է հուլիսի 7-ին խմբի տարածած մամուլի տեղեկագրում: Դա արդեն թվով երրորդ նման ակցիան է, նախորդները տեղի են ունեցել հունիսի 5-ին եւ 28-ին: Այս անգամ ակտիվիստները 20 օդապարիկներով ուղարկել են 70 հազար հաբ ցավազրկող միջոց, 20 հազար դիմակ եւ 30 հազար հաբ վիտամին C:
Ակտիվիստները նաեւ ընդգծել են, որ ԿԺԴՀ-ում կորոնավիրուսը տարածվել է ոչ թե «Մարտիկներ հանուն ազատ Հյուսիային Կորեայի» միավորման թռուցիկների եւ ծանրոցների, այլ ապրիլյան շքերթի պատճառով: Ավելի վաղ ժողովրդական հանրապետության իշխանությունները տեղեկացրել էին հետաքննության արդյունքների մասին, որոնց համաձայն ԿԺԴՀ-ում կորոնավիրուսի բռնկումը տեղի է ունեցել Կոնվոնդոյի նահանգում Հարավային Կորեայի հետ սահմանին «օտար» օբյեկտների հետ ժողովրդական հանրապետության զինվորի եւ երեխայի շփումից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



