
Իսլանդիան վավերացրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Իսլանդիան ՆԱՏՕ-ի առաջին երկրներից էր, որը վավերացրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ռազմական դաշինքին և վավերացման փաստաթղթերը հանձնել Վաշինգտոնում ԱՄՆ Պետդեպարտամենտին: Այս մասին չորեքշաբթի հայտնել է ֆիննական Yle հեռուստաընկերությունը։
«Հունիսին Իսլանդիայի խորհրդարանը նախապես համաձայնություն է տվել դաշինքի ընդլայնմանը: Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնի կողմից փաստաթուղթը ստորագրվելուց հետո այն ինքնաթիռով ուղարկվել է ԱՄՆ Պետդեպարտամենտին»,- նշված է պարբերականում:
Ավելի վաղ Ֆինլանդիայի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարներ Պեկկա Հաավիստոն և Անն Լինդը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի 30 երկրների դեսպանները ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում պաշտոնական արարողության ժամանակ ստորագրել են արձանագրություններ երկու սկանդինավյան երկրների՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մասին: Ֆինլանդիան և Շվեդիան դաշինքի անդամ կդառնան այն բանից հետո, երբ փաստաթղթերը վավերացվեն ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների կողմից։