ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նախագահներ Ջո Բայդենը եւ Վլադիմիր Պուտինը համաձայնել են ընդլայնել քննարկումները սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ, եւ այժմ իրականացվում է բանավեճերի նման ձեւաչափի նախապատրաստում:
Մայիսի 12-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ պաղեստինաիսրայելական վերջին լարվածությունն ամենամասշտաբայինն է 2018-19 թվականների Երուսաղեմի վերաբերյալ Միացյալ Նահագների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ընդունված խնդրահարույց իսրայելամետ որոշումներից հետո։
Ռուսաստանից, Հարավային Օսիայից եւ Աբխազիայից պատվիրակություններ են ժամանել Դոնեցկ՝ մասնակցելու Հանրապետության օրվա տոնակատարությանը: Այդ մասին մայիսի 11-ին հաղորդել են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունում։
Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանն օկուպացրեց Արցախի տարածքի մեծ մասը, երբ չի ճանաչել նրա անկախությունը, Ալիևը ժամանակ առ ժամանակ հայտարարում է, թե ղարաբաղյան հիմնահարցը լուծված է, և այն արդեն պատմություն է։
Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ քննարկում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների դեմ ցամաքային գործողության անցկացման հնարավորությունը:
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևն ստորագրել է հրամանագիր Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) արձակման և հուլիսի 11-ին խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: Մայիսի 11-ին այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Առնվազն 25 պաղեստինցիներ են զոհվել Գազայի հատվածին Իսրայելի բանակի հարվածների հետեւանքով:
Մայիսի 10-ին Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհ է դարձել 11 մարդ, «Ինտերֆաքսին» հայտնել է մի իրազեկ աղբյուր։
Նախագահ Վլադիմիր Պուտինը Դումային ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության կողմից Բաց երկնքի պայմանագրի (ԲԵՊ) դենոնսացիայի մասին թիվ 1168313-7 օրինագիծը: Օրինագիծը հայտնվել է Դումայի բազայում:
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Միացյալ Նահանգները կշարունակի ֆինանսական եւ հումանիտար օգնություն ցույց տալ Աֆղանստանին Իսլամական Հանրապետությունից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո:
Վեց երեխաներ եւ ուսուցիչը, նախնական տվյալներով, զոհվել են Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների մի աղբյուր։
ԱՄՆ-ի առափնյա պահպանության նավը Հորմուզի նեղուցում հարկադրված է եղել նախազգուշական կրակոցներ է արձակել, որպեսզի հեռացնի չափազանց մոտեցած Իրանի հեղափոխության պահապանների զորակազմի կատերները:
Մայիսի 11-ին պայթյուն է տեղի ունեցել քիմիական գործարանում, որը գտնվում է Ճապոնիայի Ֆուկուսիմայի հյուսիս – արեւելյան պրեֆեկտուրայի Իվակի քաղաքում:
Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ծայր առած ընդհարումներում վիրավորված պաղեստինցիների թիվը հասել է 612-ի:
Պաղեստինցի արմատականները գիշերը Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, իսրայելացի զինվորականներն ի պատասխան 140 ռազմական թիրախ են խոցել ծովամերձ պաղեստինյան միջատարծքում:
Չինաստանի Խանչժոուի սաֆարի պարկից երեք ընձառյուծներ են փախել, սակայն ղեկավարությունը տեղի բնակիչներին նախազգուշացրել է միայն մի քանի օր անց:
Իսրայելի նոր նախագահի ընտրութունները տեղի կունենան հունիսի 2-ին Կնեսետում (երկրի խորհրդարան): Մայիսի 10-ին այդ մասին հայտնել է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։
Առափնյա պահպանության USCGC Hamilton ամերիկյան ֆրեգատը մտել է Օդեսայի նավահանգիստ: Այդ մասին գրում է «Դումսկայա» տեղական հրատարակությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է: Այս մասին գրում է minval.az կայքը:
Գլխավոր շտաբի պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի Ռազմական հանձնաժողովի նիստը Բրյուսելում տեղի կունենա մայիսի 18-ին:
Գազայի հատվածից յոթ հրթիռների արձակման պատճառով Երուսաղեմում և Բեյթ-Շեմեշում գործի է դրվել օդային տագնապի ազդանշանը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 12-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։
Լարվածությունն Արևելյան Երուսաղեմում մեծ մտահոգություն է առաջացնում, կողմերը պետք է զերծ մնան սադրիչ գործողություններից:
Սիրիայում մայիսի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ Սահմանադրական դատարանը հայտնել է նախընտրական քարոզարշավի ժամկետների մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորը անհանգստություն է հայտնել Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Էրդողանը խստորեն քննադատել է Իսրայելի իշխանություններին։ Նա արաբերեն, եբրայերեն և թուրքերեն լեզուներով գրառում է արել Twitter-ի էջում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները նվազեցրել են կորոնավիրուսից եկող վտանգի մակարդակը՝ չորսից իջեցնելով երեքի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ահաբեկչական է որակել Արևելյան Երուսաղեմում Իսրայելի ուժայինների գործողությունները: