Փաշինյանը, ի վերջո, հասկացա՞վ, թե ՀԱՊԿ-ն ու ԵՏՄ ի՞նչ են, Հայաստանին օգո՞ւտ են, թե՞ վնաս
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանն անդամակցել է 2013թ. սեպտեմբերի 3-ին: Այդ որոշումն ու իրադարձությունը բուռն քննադատության արժանացավ ընդդիմադիրների կողմից: Բոլոր ժամանակների կարկառուն ընդդիմություն Նիկոլ Փաշինյանը հենց սկզբից դեմ էր Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին, համարում էր, որ Հայաստանը կդառնա եվրասիական տնտեսական տարածքի մի խղճուկ տնվոր և դեմ է քվեարկում ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրին:
Նույն տրամաբանությամբ՝ Փաշինյանը դեմ էր նաև ՀԱՊԿ-ին:
2018-ից հետո կտրուկ փոխվեց Փաշինյանի կարծիքն այդ կազմակերպությունների մասին, և դառնալով վարչապետ՝ հայտարարեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության կուրսը չի փոխվում, ու այն, որ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին իր դեմ լինելը չի նշանակում, որ իշխանություն դառնալով՝ պետք է անել հակառակ քայլեր:
Ժամանակը ցույց տվեց, որ վարչապետ Փաշինյանի ամենամեծ հակառակորդն ընդդիմադիր Փաշինյանն է:
Մանրամասները՝ տեսանյութում