Հունիսին եվրոգոտում սննդամթերքի գների աճը կազմել է ռեկորդային 8,9 տոկոս

Հունիսին եվրոգոտում սննդամթերքի, ծխախտոի եւ ալկոհոլի գների աճը հասել Է ամենաբարձր մակարդակին Միության ամբողջ պատմության ընթացքում՝ 8,9 տոկոս, նախորդ ռեկորդը սահմանվել է մայիսին եւ կազմել 7.5 տոկոս: Այդ մասին հաղորդել է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը:

«Հուլիսին սննդամթերքի, ծխախոտի եւ ալկոհոլի սպառողական գների աճը կազմել է 8,9 տոկոս, մայիսին այն եղել է 7,5 տոկոսի մակարդակում»,- հայտնել է Եվրոստատը:

Նրա տվյալներով՝ մայիսին այդ արտադրանքի վաճառքները կրճատվել են 0,3 տոկոսով՝ շարունակելով անկման միտումը, որն ապրիլին նշվել Էր ռեկորդային 2,3 տոկոսով: Այդ տվյալները մոտ հարաբերակցության մեջ են եվրոյի գոտու գնաճի ռեկորդային ցուցանիշների հետ, որը հունիսին կազմել է 8,6 տոկոս եւ մայիսին՝ 8,1 տոկոս:

Եվրոպայում գների աճի հանգուցային շարժիչն էներգակիրների կտրուկ տարածաշրջանային աճն է եւ մթերքների գների համաշխարհայն աճը, ինչն զգալի չափով դարձել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հետեւանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031