Ֆունտ ստեռլինգը և Լոնդոնի բորսայի ինդեքսներն աճում են Ջոնսոնի պաշտոնաթողության մասին հաղորդումներից հետո

Ֆունտ ստռելինգը եւ Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 եւ 250 առաջատար ինդեքսներն սկսել են աճել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ հաղորդումներից հետո: Այդ մասին են վկայում բորսայի սակարկությունների տվյալները, որոնք հրաապարակվել են հուլիսի 7-ին:

Այն բանից հետո, երբ բրիտանական արժույթը դոլարի նկատմամբ վաճառվում էր վերջն երկու տարվա ընթացքում ամենացածր մակարդակում, հուլիսի 7-ին Երեւանի ժամանակաով 13:04-ին կառավարության ղեկավարի պաշտոնաթողության մասին՝ Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներից հետո այն ամրապնդվել է 0,3 տոկոսով՝ մինչեւ 1,1966 դոլար:

Աճել են նաեւ Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 եւ 250 գլխավոր ինդեքսները՝ համապատասխանաբար 1,2 տոկոսով եւ 0,9 տոկոսով: Ավելի վաղ Ջոնսոնի կաբինետը լքել է առնվազն 54 մարդ, որոնց թվում չորս նախարարներ:

Հուլիսի 6-ի երեկոյան կառավարության մի խումբ անդամներ անձնական հանդիպման ժամանակ վարչապետին կոչ են արել հեռանալու կամավոր եւ «արժանապատվությամբ»:

Այնուամենայնիվ Ջոնսոնը հայտարարել է, թե մտադիր չէ հեռանալու իր պաշտոնից: Սակայն հուլիսի 7-ի առավոտյան Մեծ Բրիտանիայի մի շարք զանգվածային լրատվամիջոցներ հաղորդել են, որ կառավարության ղեկավարն ազգին կդիմի ուղերձով, որտեղ կհայտարարի պաշտոնաթողության մասին: Վերջին ժամանակներս մի շաք սկանդալներ են բորբոքվել Ջոնսոնի շուրջը:

Վարչապետի վականիշը կտրուկ ընկել է, երբ հրապարակվել է տեղեկատվություն երեկույթների մասին, որոնք տեղի են ունեցել կառավարության ղեկավարի նստավայրում 2020–2021 թվականներին կորոնավիրուսային խիստ սահմանափակումների գործողության ժամանակ:

Վարչապետը երկար ժամանակ ժխտում էր իր իրազեկությունն ու մասնակցությունը տեղի ունեցածին, սակայն ավելի ուշ հայտնվեցին այդ երեկույթներին նրա մասնակցության ապացույցներ: Այդ շաքում վերջինը դարձավ պահպանողականների գլխավոր կուսակցական կազմակերպիչ Քրիս Փինչերի շուրջ սկանդալը: Նա, լինելով անսթափ, հետամտել է երկու տղամարդու:

Հետագայում պարզվել է, որ նախկինում Փինչերի նկատմամբ վարվել են հետաքննություններ սեռական ոտնձգությունների վերաբերյալ, բայց Ջոնսոնը, իմանալով այդ մասին, նրան առաջ է տարել ծառայությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս