Գերմանացիները չեն հավատում Ուկրաինայի հաղթանակին
Գերմանացիների մեծ մասը չի հավատում Ուկրաինայի լիակատար հաղթանակին, այդ թվում՝ արդեն կորցրած շրջանների վերադարձին, գրում է N-TV-ն՝ մեջբերելով Forsa ինստիտուտի հասարակական կարծիքի հարցման տվյալները:
Գերմանացիների 47 տոկոսը կարծում է, որ Կիևը պետք է պատրաստ լինի զիջումների գնալ և հրաժարվել արևելյան տարածքներից՝ բանակցությունների վերսկսման պայմանով։ Հակառակ կարծիքին Է հարցվածների մի փոքր պակաս թիվը՝ 41 տոկոսը։ Հարցվածների 12 տոկոսը ձեռնպահ է մնացել գնահատական տալուց։
Գերմանացիների երկու երրորդը (69%) չի հավատում, որ Արևմուտքի և Գերմանիայի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը կօգնի Ուկրաինային։ Նրանց թիվը, ովքեր հավատում են սպառազինությունների գերազանցությանը, կազմում է անփոփոխ 26 տոկոսը։
Սակայն, ինչպես նշում է N-TV-ն, նույնիսկ մատակարարումների կողմնակիցների շրջանում մեծամասնությունը չի հավատում Ուկրաինայի «ռազմական հաղթանակին»: