71 տարի անց 1-ին անգամ Թուրքիան ու Իսրայելը կկնքեն ավիացիոն համաձայնագիր

Իսրայելի տրանսպորտի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ 1951 թվականից ի վեր առաջին անգամ Թուրքիայի հետ կկնքվի ավիացիոն համաձայնագիր՝ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունն ընդլայնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ձեռք բերվելիք պայմանավորվածության արդյունքում իսրայելական ավիաընկերությունները կվերսկսեն թռիչքներ իրականացնել դեպի Թուրքիայի տարբեր հատվածներ, իսկ թուրքական ավիափոխադրողներն էլ չվերթուղիներ կունենան դեպի Իսրայել։

Հիշեցնենք, որ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները տևական ժամանակ լարված էին։ Միայն վերջերս է սկսել վերականգնման գործըթնաց։ Այդ համատեքստում Թուրքիայի արտգործնախարարը մեկնել էր Իսրայել։ Դրան հաջորդեց Իսրայելի արտգործնախարարի այցը Թուրքիա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031