Բաժիններ՝

Թուրքիայում հայկական եկեղեցին նախ բանտի, ապա մզկիթի է վերածվել

Օսմանյան մեծանուն հայ ճարտարապետ Սարգիս Պալյանի նախագծմամբ կառուցված Այնթափի Սուրբ Աստվածածին եկեղեցին ժամանակին կայսրության ամենամեծ եկեղեցիներից մեկն է եղել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

1892թ. կառուցված եկեղեցին մինչ 1915թ. ծառայել է Այնթափի հոծ հայ բնակչությանը: Հայոց ցեղասպանությունից և Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո եկեղեցին հանձնվել է երկրի արդարադատության նախարարության վերահսկողությանը։

1930-1980-ականներին եկեղեցին մոտ 50 տարի օգտագործվել է որպես բանտ։ Այդ տարիներին եկեղեցու պատուհաններին ճաղավանդակներ են ամրացվել։

1980-1985թթ. երբեմնի Սուրբ Աստվածածինը վերածվել է մզկիթի։ Եկեղեցուն տրվել է «Քուրթուլուշ» (Փրկություն) մզկիթ անվանումը, հարևանությամբ կառուցվել է մինարե (աշտարակ, որտեղից հնչեցվում է մուսուլմանների աղոթականչը), իսկ ներսում՝ միհրաբ (աղոթքի համար առանձնացված որմնախորշ)։

Մզկիթի վերածված հայկական եկեղեցու ներկայիս տեսքը ներկայացնում ենք լուսանկարներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031