Գնաց ու գնաց. Լավրովը մեկնաբանել է Ջոնսոնի հրաժարականը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի երեկվա հրաժարականը՝ ասելով, որ նա «գնաց ու գնաց», գրում է kommersant.ru-ն։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Ջոնսոնը ձգտել է մեկուսացնել Ռուսաստանը, ինչը հանգեցրել է նրա ներկուսակցական մեկուսացմանը։
«Ջոնսոնն իր ամբողջ գործունեությամբ ապացուցել է, որ նա մարդ է, որը հետապնդում է առաջին հերթին արտաքին ազդեցությունները, կառչած էր իշխանությանը, որպեսզի ամեն կերպ բարձրացներ իր քաղաքական կարիերան»,- նշել է Լավրովը։
Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ինչպես և սպասվում էր, հայտարարել է հրաժարականի մասին՝ ընդգծելով, որ «քաղաքականության մեջ ոչ ոք անփոխարինելի չէ»: Ելույթ ունենալով Դաունինգ սթրիթից՝ նա շնորհակալություն է հայտնել միլիոնավոր մարդկանց, որոնք քվեարկել են իր օգտին: