
Եվրոպայում ցորենի բերքը կնվազի․ Reuters

Այս տարի ցորենի բերքը ԵՄ-ում, հավանաբար, կնվազի, քանի որ երաշտը եւ ծայրահեղ շոգը գյուղատնտեսական որոշ շրջաններում հանգեցրել են բերքատվության նվազման։ Երաշտից եւ շոգից չտուժած շրջաններում բերքատվության ավելի նպաստավոր ցուցանիշներն ի զորու չեն փոխել իրավիճակը, նշել է Reuters-ը։
Շատերն ուշադրությամբ հետևում են բերքին ԵՄ-ում, քանի որ ուկրաինական գյուղտղնտարտադրանքի արտահանումն ընդհատվել է ռուսական հատուկ գործողության պատճառով։ Այսպիսով, եվրոպական բլոկը դարձել է մատակարարումների կարեւորագույն կարճաժամկետ աղբյուր ներմուծողների համար։
Փափուկ ցորենի բերքը ԵՄ-ում, ինչպես սպասվում է, այս տարի կկազմի 125,7 տոննա, ինչը 3,4 տոկոսով քիչ է անցած տարվա ցուցանիշներից։ Այսպիսին է 13 վերլուծաբանների միջին կանխատեսումը։