
Կիսիդան հայտարարել է, որ Ճապոնիան կշարունակի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությունը
Ճապոնիան կշարունակի նախապատրաստությունը խորհրդարանի վերին պալատի ընտրություններին, որոնք նշանակված են հուլիսի 10-ին: Հուլիսի 8-ին այդ մասին լրագրողներին հայնել է վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ մեկնաբանելով Ճապոնիայի կառավարության նախկին ղեկավար Սինձո Աբեի սպանությունը:
«Ժողովրդավարությունը չի ընկրկի բռնության հանդեպ: Վեղվանից ամբողջ նախընտրական գործունեությունը կշարունակվի»,- նշել է նա: Կիսիդան ընդգծել է, որ իր կաբինետին կարգադրել է անհրաժեշտ ամեն ինչ անել անվտանգ ընտրություններ անցկացնելու համար: Հուլիսի 8-ին ավելի վաղ Սինձո Աբեի դեմ մահափորձի ֆոնին Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը որոշում էր ընդունել դադարեցնել ամբող նախընտրական գործունեությունը, ներառյալ թեկնածուների ելույթներն ընտրողների առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: