Զելենսկին կարծում է, որ ԱՄՆ-ը բավականաչափ չի օգնում Ուկրաինային
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ԱՄՆ-ը բավականաչափ չի անում Կիեւին աջակցելու համար: Այդ գնահատումը նա շարադրել է հուլիսի 7-ին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Միացյալ Նահանգներն օգնում է Ուկրաինային, շատ է օգնում, բայց դա բավականաչափ չէ հաղթելու համար,- հայտարարել է Զելենսկին:- Մենք ցանկանում ենք այդ օգնության մեծացում: Մենք կռվում ենք մեր տարածքի համար, մենք չենք ցանկանում, որ այլ երկրներից մարդիկ կռվեն մեր տարածքի համար: Բայց ԱՄՆ-ը համաշխարհային տնտեսություն է եւ կարող է մեզ օգնել ինչպես զենքով, այնպես էլ ֆինանսներով»: «Բացի դրանից, ԱՄՆ-ը կարող է ազդել Եվրոպայի երկրների որոշումների վրա, խոսքը վերաբերում է նաեւ քաղաքական աջակցությանը»,- շարունակել է Ուկրաինայի ղեկավարը:
Նրա խոսքով՝ «Եվրոպայի որոշ երկրներ հավասարակշռություն են ցանկանում Ռուսաստանի եւ Ուկաինայի միջեւ, բայց նրանք սկսել են օգնել մեզ ԱՄՆ-ի պատճառով»: Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ Բայդենն այցով կլինի իր երկրում: «Մենք կցանկանայինք նախագահ Բայդենին տեսնել Ուկրաինայում: Ես լսել եմ, որ նա հավանություն է տալիս այս գաղափարին,- ասել է Զելենսկիին:
– Կան անվտանգության հետ կապված մի շարք հանգամանքներ, որոնք գոյություն ունեն այդ այցի ճանապարհին»: Նրա կարծիքով՝այդ այցը կօգնի Ուկրաինային: «Ուկրաինացիները պաշտպանում են ԱՄՆ-ին, ԱՄՆ-ի նկատմամբ վսհահությունը շատ բարձր է, ինչպես եւ Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի եւ Բալթիկայի երկրների նկատամամբ»,- ասել է Ուկրաինայի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: