
Ուկրաինայում հայտարարել են Եվրոպայում գազի ծավալների նվազումն էլեկտրաէներգիայով լրացնելու մտադրության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 8-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով Սլովենիայի խորհրդարանի պատգամավորների առջեւ իր ելույթում հայտնել է Եվրոպայում ռուսական գազի ծավալների նվազումն էլեկտրաէներգիայի մատակարարումների միջոցով լրացնելու՝ իր երկրի մտադրության մասին: Ուկրաինայի պետության ղեկավարի ուղերձի հեռարձակումն իրականացրել են Սլովենիայի ռադիոն եւ հեռուստատեսությունը:
«Եվրոպայի էլեկտրաէներգիայի հաղորդման համակարգային գործարկուների ցանցին (ENTSO-E – ծանոթ. խմբ.) միանալուց հետո Ուկրաինան կաշխատի ռուսական գազի ծավալների նվազումը լրացնել Եվրոպային էլեկտրաէներգիայի մատակարարումներով»,- հայտարարել է Զելենսկին:
Բացի դրանից, Զելենսկին շնորհակալություն է հայտնել Սլովենիային Եվրամիության անդամակցության Ուկրաինայի թեկնածության պաշտպանության համար եւ հանրապետությանը կոչ է արել օգնելու Ուկրաինայի վերականգնմաը վերջինիս տարածքում մարտական գործողությունների ավատից հետո: «Ես Սլովենիայի ժողովրդին, ընկերություններին, պետությանը խնդրում եմ օգնել մեր երկրի վերականգնման պլանի իրականացմանը»,- ասել է Զելենսկին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: