
Ճապոնիայի վարչապետը շտապ իր նստավայր է վերադարձել Սինձո Աբեի դեմ մահափորձի պատճառով. NHK

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հուլիսի 8-ին ուղղաթիռով շտապ Տոկիոյի իր նստավայր է ժամանել այդ օրը Ճապոնիայի կառավարության նախկին ղեկավար Սինձո Աբեի դեմ կատարված մահափորձի պատճառով: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը: Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունում ստեղծվել է ճգնաժամային շտաբ նախկին վարչապետի դեմ մահափորձի պատճառով:
Աբեի դեմ մահափորձը տեղի է ունեցել ուրբաթ օրը տեղական ժամանակով կեսօրին մոտ, երբ նա ճառով հանդես էր գալիս Նարա քաղաքում հուլիսի 10-ին կայանալիք խորհրդարանի վերին պալատի ընտրություններից առաջ ընտրարշավի շրջանակներում: 41-ամյա ճապոնացի Տեցույա Յամագամին երկու անգամ կրակել է նրա թիկունքին: Աբեն հոսպիտալացվել է կրծքի եւ պարանոցի վերքերով: Արտակարգ ծառայություններում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Աբեն գտնվում է «սրտի եւ թոքերի կանգի վիճակում», բայց նրա մահը հաստատված չէ: Հարձակվողը ձերբակալված է, նրա դրդապատճառները հայտնի չեն: Հաղորդվում է, որ ավելի վաղ նա ծառայել է Ճապոնիայի ռազմածովային ուժերում: