Պեկինը ավիաընկերությունների համար պաշտոնական նախազգուշացում է տարածել Տայվանի մերձակայքի օդային տարածքից խուսափելու անհրաժեշտության վերաբերյալ. նախազգուշացման մեջ «վտանգավոր գոտիներ» են նշվել վեց շրջաններ
Այո, այդ շինարարությունն արդեն իսկ սկսվել է, բայց ուշադրություն դարձրեք, որ եռակողմ հայտարարության մեջ նշվում է նոր երթուղու կառուցման պլանի մասին: Նման համաձայնեցված պլան գոյություն չունի:
Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ տարածաշրջանում անվտանգության միջավայրն այնքան փխրուն է, և սպառնալիքները Հայաստանի ու Արցախի վրա այնքան են շատանում ու ուժգնանում, որ ցանկացած ժամանակ, ցանկացած սադրանք կարող է վերածվել տարբեր մասշտաբի ռազմական գործողությունների։
Հակառակ դեպքում արտահանողը պայմանագրային պատասխանատվություն կկրի ցանկացած ոչ հավաստի հայտարարությունների համար, նախազգուշացրել են եվրոպացի պաշտոնյաները:
Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել չխաղարկել «թայվանական խաղաքարտը», դադարել թայվանական գործերին խառնվելը, քանի որ դա բացառապես Չինաստանի ներքին հարցն է:
Մտքեր են փոխանակել Հայաստանի ժողովրդավարական զարգացման, տարածաշրջանային զարգացումների և հեռանկարների շուրջ
Կղզու արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Պեկինը շրջանում իր ռազմական ակտիվությամբ «մարտահրավեր է նետել համաշխարհային կարգին, խախտել է խաղաղությունն ու կայունությունը Տայվանի նեղուցում
Այսօր՝ օգոստոսի 3-ին, մենք միասին ոգեկոչում ենք 2014 թ․ Իրաքի հյուսիսում ահաբեկչական կազմավորումների հրոսակների կողմից եզդի ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։
Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով վիզային ռեժիմ մտցնել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի քաղաքացիների համար։
Նա ընդգծեց, որ այս պահին հստակ որոշում կա Վրաստանում դեսպանատուն բացելու մասին, պլաններում կա նաև Հայաստանում դեսպանատան բացումը, սակայն հստակ ժամկետներ դեռևս չկան:
Զինավարժանքները կսկսվեն օգոստոսի 4-ին տեղական ժամանակով 12:00-ին (Երեւանի ժամանակով 06:00-ին) եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 7-ի 12:00-ն:
ԱՄՆ Կոնգրեսի Ստորին պալատի խոսնակը բարձր է գնահատել ԱՄՆ-ի և Թայվանի համագործակցությունը անվտանգության, տնտեսության ու պետական կառավարման ոլորտներում։
Սաուդյան Արաբիայում վերաբացվում են թուրքական դպրոցները։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սպառողական գները Հարավային Կորեայում հուլիսին 6,3 տոկոսով աճել են անցյալ տարվա այդ նույն ամսվա համեմատությամբ: Այս մասին վկայում են երկրի վիճակագրական վարչության տվյալները:
Տնատնտեսություններին հանձնարարվել է կրճատել ջրի օգտագործումը տնային կարիքների համար: Ջրի առաջնահերթ սպառողներ են համարվում հրշեջ ծառայություններն ու հիվանդանոցները:
Այսօր Իբաեւը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ Ադրբեջանի երեկվա ագրեսիան պայմանավորված է նրանով, որ, առաջին հերթին, Ադրբեջանն ավելի նպաստավոր դիրքեր է փորձում զբաղեցնել, որպեսզի ավելի խոցելի դարձնի հայկական կողմի կարգավիճակը, պարտադրելով հայկական կողմին, այս պարագայում՝ Արցախին, լուռումունջ ընդունել Ադրբեջանի պայմանները:
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բելգիայում սառեցվել են այն անձանց, ընկերությունների եւ այլ կառույցների պատկանող 50,5 միլիարդ եվրո միջոցներ, որոնք հայտնվել են ֆինանսական պատժամիջոցների ներքո
«Եվրամիությունը հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում: Մենք ներգրաված ենք տարբեր մակարդակներով: Կարևոր է թուլացնել լարվածությունը և օգտագործել պատմական հնարավորությունը շրջելու տասնամյակների հակամարտության էջը»,- գրել է նա:
Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենը օգոստոսի 3-ի առավոտյան կհանդիպի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած ԱՄՆ պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թայվանի ղեկավարի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հայտարարությանը։
«Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ»,- նշված է նիստի վերաբերյալ հաղորդագրությունում։
Պաշտոնյան նաև նշել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի՝ Թայվան կատարած այցի ընթացքում խոսնակի անվտանգությունն ապահովելու համար։
168.am-ի հետ զրույցում քննարկելով իրավիճակն աշխարհում ու հարավկովկասյան տարածաշրջանում, ռուս թուրքագետ, արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ իրավիճակը բարդ է՝ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ՝ պայթյունավտանգ հատկապես ամերիկաչինական հարթությունում, քանի որ Չինաստանը շատ ծանր է ընդունում Փելոսիի այցը Թայվան, որի պատճառով ռազմական նախապատրաստությունների է դիմում, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում ամերիկաչինական հարաբերությունների համար սա աննախադեպ իրադարձություն ու մարտահրավեր է Չինաստանի համար:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան Չինաստանին չի ստիպի հարձակվել: Չինաստանը դրա համար դեռևս բավարար ուժեր չունի, ասում է Ճապոնիայի միջազգային ոլորտի առաջատար փորձագետ Ցունեո Վատանաբեն։ Այս մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:
Հաշվարկը կատարված է 2011-ից, երբ սկիզբ առավ սիրիական ճգնաժամը: Ըստ հայտարարության՝ արտաքսվածների շարքում եղել են ընդհանուր 102 երկրի քաղաքացիներ:
168.am-ի հետ զրույցում Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ անձամբ իր համար երկրորդական է, թե Ադրբեջանը կամ այլ պետություն ինչ կասեն։ Հետևաբար՝ կարիք չկա սպասելու, որ ինչ-որ մեկը Հայաստանին խաղաղություն պարգևի, կամ Հայաստանը մուրա այդ խաղաղությունը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին օգոստոսի 2-ին իջել է Թայվանի Թայբեյի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռից։ Այս մասին հայտնի է դարձել Reuters գործակալության տեսահեռարձակումից։
Թայվան թռչող ինքնաթիռը, որը հավանաբար տեղափոխում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, սկսել է վայրէջք կատարել:
Թաիլանդը հատկապես հետաքրքրված է ցածր ածխածնային տեխնոլոգիաներով