Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում վերաբացվում են թուրքական դպրոցները

Սաուդյան Արաբիայում վերաբացվում են թուրքական դպրոցները։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Սաուդյան Արաբիայի իշխանությունների որոշմամբ մայրաքաղաք Էր-Ռիադում և այլ նահանգներում գործող թուրքական դպրոցները 2020-2021 ուսումնական տարվա ավարտին աստիճանաբար փակվել էին։

Թուրքական կառավարության դիվանագիտական շփումների և կրթության նախարարության նախաձեռնությամբ արդյունքում Սաուդյան Արաբիայում վերաբացվում են նախարարությանը կից թուրքական դպրոցները»,-նշվել է նախարարության հաղորդագրությունում:

Հաղորդվել է, որ այդ դպրոցների վերաբացման հարցը քննարկվել էր նաև Փարիզում Կրթության փոխակերպման գագաթնաժողովի նախնական հավաքի շրջանակներում երկու երկրների կրթության նախարարների հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Թուրքիա-Կատար սերտ հարաբերությունների, 2018 թ-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության և շատ այլ պատճառներով Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունները մինչև 2022թ․ խիստ լարված էին։ 2020-2021 թթ․ սաուդական կողմը բազմաթիվ արգելքներ էր սահմանել Թուրքիայից ապրանքների ներմուծման համար, փակել էր թուրքական դպրոցները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031