Ամերիկայի հայկական համագումարի և տեղի հայ համայնքի ջանքերի շնորհիվ հակահայկական գրառում պարունակող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Ռիչարդ Միլսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին ծանուցել է, որ Միացյալ Նահանգները հետ է կանչում Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի վերսկսման պահանջը:
ԱՄՆ-ը պատրաստ է միջուկային գործարքին Իրանի վերադարձը քննարկել Եվրամիության կողմից կազմակերպված բանակցություններում: Ավելի վաղ ԵՄ-ի ներկայացուցիչը հայտնել էր այս հարցի շուրջ «վեցյակի» հանդիպում նախապատրաստելու մասին:
Միացյալ Նահանգներն իրանական միջուկային ծրագրի շուրջը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համատեղ աշխատելու հույս ունի, չնայած լուրջ տարաձայնություններին, որոնք կարող են Վաշինգտոնի մոտ գոյություն ունենալ Մոսկվայի եւ Պեկինի հետ այլ հարցերի շուրջը:
Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների երկկողմ տեղաշարժը դյուրացվում է, նրանք կկարողանան այցեր կատարել նույնականացման (ID) քարտերով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը փետրվարի 19-ին Կոնգրեսին կներկայացնի «Հյուսիսային հոսք – 2» գազատարի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների մասին զեկույցը:
Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում և հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը: Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Քրդական գործոնը Մերձավոր Արեւելքում այսօր վերածվել է աշխարհաքաղաքական բախումների գործիքի: Իրաքի հյուսիում եւ Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդական ինքնավարությունների ձեւավորումն արդեն երկար ժամանակ է, ինչ Թուրքիայի համար լուջ սպառնալիք է դարձել:
Քեմալ Քըլըչդարօղլուն Ժողովրդահանրապետական կուսակցության ժողովի ժամանակ Հյուսիային Իրաքի (իրաքյան Քուրդիստա) տարածքում Քրդական բանվորական կուսակցության զինյալների կողմից 13 թուրք զինծառայողի ոչնչացման դեպքի առթիվ մեղադրել էր Էրդողանին՝ հայտարարելով, որ այդ 13 զոհի գկխավոր պատասխանատուն ու մեղավորը Էրդողանն է։
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքներում բազմաթիվ են վանդալիզմի դեպքերը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է ներկայացրել։ Հրաժարականի պատճառը քաղաքական թիմի հետ տարաձայնություններն են՝ կապված ընդդիմադիր գործչի ձերբակալության հետ։ Գեորգի Գախարիան հրաժարական ներկայացրեց, քանի որ դեմ էր ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներին։ Հրաժարական ներկայացրեց, քանի որ դեմ էր երկրում բևեռացմանը։
Բալթյան երկրներում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 2 հազար 69 նոր դեպք, դրանցից 708-ը՝ Լատվիայում, 365-ը՝ Լիտվայում, 996-ը՝ Էստոնիայում:
Տոկիոյի Օլիմպիական եւ Պարալիմպիկան խաղերի պատասխանատու նախկին նախարար Սեյկո Հեասիսոտոն, որն օլիմպիական մեծ փորձ ունի, իդեալականորեն համապատասխանում է «Տոկիո-2020»-ի կազմակերպական կոմիտեի նախագահի պաշտոնին:
Շվեյցարիան ծրագրում է հաջորդ ամիս անել իր առաջին «զգուշավոր քայլերը» երկրում կորոնավիրուսի լոքդաունի վերացման ուղղությամբ:
Կորեայի Հանրապետության տարածքում փետրվարի 18-ի առավոտվա դրությամբ հայտնաբերվել է H5N8 բարձրախտածին թռչնագրիպի առնվազն 97 օջախ:
Գազայի հատված են ժամանել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութով բեռնված ավտոմեքենաներ:
Ֆլորիդայի նահանգից 93-ամյա ամերիկուհի Բեւեռլի Շոթենսթինը կարողացել է 19 միլիոն դոլարի վճարման հասնել այն հայցով, որը նա հարուցել է իր երկու թոռների դեմ այն բանի համար, որ նրանք անբարեխիղճ են վարվել իր պապիտալի նկատմամբ:
Փետրվարի 20-ին նշանակված է կորոնավիրուսի դեմ երրորդ ռուսաստանյան պատվաստանյութի գրանցումը, որն ստեղծել են Չումակովի անվան կենտրոնում:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է «ԵԱՏՄ-ում իր ներկայությունը մշտական դարձնել»:
Վաշինգտոնն աջակցելու է էներգետիկայի բնագավառում բոլոր այն նախագծերին, որոնք օգնում են նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից: Այդ մասին հայտարարել է Հունաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթը:
Որպեսզի նման բլոկ հիմնադրվի, հարկավոր է ոչ միայն նախաձեռնություն, այլ լուրջ աջակցություն Վաշինգտոնի կողմից: Կարծում եմ՝ ներկայիս պայմաններում դա քիչ հավանական է, որպես արդյունավետ գործիք, թեև որպես գաղափար՝ այն պետք է քննարկվի, հետաքրքիր է, և այլն, բայց կարծում եմ՝ դա հեռավոր ապագայի հարց է: Դա չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին, ՆԱՏՕ-ին կարող է փոխարինել միայն ոչ բլոկային գործընկերությունն ԱՄՆ-ի հետ, բայց սա այլ հարց է և այլ նպատակ է հետապնդում՝ ԱՄՆ-ը լուրջ խնդիրներ ունի Սևծովյան ավազանի անվտանգության հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի հարցում Մոսկվայի և Բաքվի մոտեցումները նույնական են, Բաքուն ևս սկսել է աշխատել ՄԽ-ի հետ, սակայն Բաքուն համարում է, որ հակամարտությունը կարգավորված է, բոլոր պայմանավորվածություններն ամրագրված են եռակողմ ձևաչափում, և բոլոր հարցերը պետք է լուծվեն հենց այդ ձևաչափում, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի թեման, որի քննարկումը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ակտուալ չէ՝ ինչպես Մոսկվայի, այնպես էլ՝ Բաքվի համար: Սակայն հետաքրքրականն այն է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հարկավոր է թե Մոսկվային, թե Բաքվին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թվաքանակը հասել է առնվազն 61-ի:
Ադրբեջանի ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամներին` Արցախի դեմ պատերազմում մահացած ադրբեջանցի զինծառայողների գերեզման այցելելու համար:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրն ավելացել է 365-ով, մահացել է 9 մարդ։
Արաբական կոալիցիան կալանել եւ ոչնչացրել է հուսիթների անօդաչուն, որն արձակվել է Համիս-Մուշայթ սաուդյան քաղաքի կողմը, հաղորդել է Al-Arabiya հեռուստաալիքը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի 18-19-ին պաշտոնական այցով կմեկնի Բաքու՝ մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ԱԳ նախարարների եռակողմ ձևաչափով իրականացվող 9-րդ հանդիպմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն:
Բաքվում փետրվարի 19-ին կայանալիք Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը հետաձգվել է:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնի թեկնածու կառաջադրի փետրվարի 19-ին: