«Ի՞նչ է նշանակում, որ հրթիռը պայթել է 10 %-ով, քանի որ հրթիռը կա՛մ պայթում է, կա՛մ՝ ոչ »,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ իր զարմանքը հայտնելով նախօրեին Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան պատերազմում ռուսական «Իսկանդեր» համակարգի անհաջող կիրառման մասին դիտարկումների վերաբերյալ:
Դե, քանի որ խոսք գնաց Իսկանդերի մասին, ուրեմն կպատմեմ։
Ուժեղ ձնատեղումները Վրաստանի ճանապարհների վրա խնդիրներ են ստեղծել բեռնատար ավտոմեքենաների վարորդների համար:
168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին խնդրեց մեկնաբանել Փաշինյանի այս հայտարարությունը. հնարավո՞ր է արդյոք նման բան:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավոում է փետրվարի 24-ին առաջին հեռախոսազրույցը վարել Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորի հետ՝ սաուդացի լրագրող Ջամալ Խաշքաջիի սպանության մասին ամերիկյան հետախուզության ոչ գաղտնի զեկույցի հրապարակման նախաօրյակին:
Ուկրաինայի տարածքով ռուսական բնական գազի տարանցումն անկում է արձանագրել մինչեւ վերջին 12 ամսվա նվազագույն ցուցանիշ, որը տեղի է ունեցել Եվրոպայում ռեկորդային ձնհալի ֆոնին։
Համավարակի ժամանակաշրջանում COVID-19-ն արդեն ավելի քան 500 հազար մարդու մահվան պատճառ է դարձել ԱՄՆ-ի տարածքում:
Մեքսիկացի նարկոբարոն Խոակին El Chapo (Թզուկի) Գուսման Լոերայի կնոջը՝ Էմմա Կորոնել Աիսպուրոյին, փետրվարի 22-ին ձերբակալել են ամերիկյան Վիրջինիայի նահանգում թմրանյութերի միջազգային շրջանառությանը մասնակցելու կասկածանքով:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ղնթոնի Բլինքենը Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազիի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարել է, որ Միացյալ նահանգները պաշտպանում է կենսունակ պաղեստինյան պետության ստեղծումը:
Ես ասել եմ, որ կան խնդիրներ և սպառնալիքներ ՀՀ տարածքի համար, ուստի իսկապես կարիք կա, որ հատկապես Սյունիքի հատվածը լինի պաշտպանված: Որքանով ես եմ հասկանում, խոսքը ոչ թե պարզապես ՀՀ-ում Գյումրիի ռազմաբազայից ինչ-որ ուժեր Սյունիքում վերաբաշխելու մասին է, այդ բազայի ուժեղացման մասին է, այսինքն՝ դա չի լինելու բազայի թուլացում վերաբաշխման պատճառով: Ամենայն հավանականությամբ, այն ստորաբաժանումը և գուցե ստորաբաժանումները, որոնք այնտեղ կտեղակայվեն, ավելացվելու են արդեն իսկ առկա կոնտինգենտին, քանի որ Գյումրիի բազան ամեն դեպքում նախատեսված է Թուրքիայի համար: Իմ գնահատմամբ, դա կարևոր ուղղություն է, ես չեմ կարծում, որ պետք է թուլացնել այդ ուղղությունը:
Հարավային Կորեան պատրաստ է վերացնելու Իրանին պատկանող 1 միլարդ դոլար գումարի միջոցներ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) եւ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) միջեւ փետրվարի 21-ին կնքված համաձայնագիրը հաջողություն է, եւ, հակառակ Մեջլիսի (երկրի խորհրդարանի) պատգամավորների քննադատությանը, դրանում կասկածելի ոչ մի բան չկա:
Փետրվարի 23-ին հուժկու պայթյուն է որոտացել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում՝ ոստիկանական տեղամասի մոտ:
Վրաստանը հետ քայլ արեց այն պետությունների ժողովրդավարական ուղուց, որոնք մտնում են եվրատլանտյան ընտանիքի մեջ՝ ձերբակալելով պատգամավոր Նիկա Մելիային՝ «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդին, կուսակցություն, որի հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է:
ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը մասնակցում է ԱԺ տարածքային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որի օրակարգում մեկ հարց է՝ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում։
ԱԺ-ում ընթանում է Տարածքային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։
Վրացական ընդդիմության ներկայացուցիչները բողոքի ակցիաների են պատրաստվում «Ազգային միասնական շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային ձերբակալելուց հետո։
ԱՄՆ-ի Delta Airlines ավիաընկերության Boeing 757-200 մարդատար ինքնաթիռը փետրվարի 22-ին հարկադրված վայրէջք է կատերել Սոլթ Լեյք Սիթի քաղաքի (Յուտայի նահանգ) օդանավակայանում:
ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի բարձր մակարդակով առցանց հանդիպմանը:
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության, որի հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվին է, նախագահ պատգամավոր Նիկա Մելիային, որի ձերբակալումն անցյալ շաբաթ Թբիլիսիի դատարանն արտոնել է 2019 թվականի հունիսին կայացած հանրահավաքին ծայր առած անկարգությունների գործով 40 հազար լարիի (ավելի քան 12 հազար դոլարի) չափով գրավ չվճարելու համար:
Արցախի վերահսկողության ներքո գտնվող Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհահատվածով ադրբեջանական շարասյուների երթևեկությունը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, սկսվել է դեռևս նոյեմբերի 9-ի հրադադարին հաջորդած օրերին:
Փետրվարի 21-ին Boeing 777-ի հետ միջադեպը կարող էր տեղի ունենալ շարժիչի մետաղի հոգնածության պատճառով (վնասվածքների կուտակում նյութի մեջ):
Թուրքիան պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգներում գրանցված «Arnold & Porter» իրավաբանական ընկերության հետ, որը պետք է օգնի Անկարային վերականգնել մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին:
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Թուրքիայի հետ սեփական արտադրության ռազմական ինքնաթիռների և կործանիչների վաճառքի հարցով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Փետրվարի 25-ին Թուրքիայում մեկնարկելու է լայնամասշտաբ ռազմածովային «Mavi vatan-2021» անվամբ զորավարժությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եգիպտոսը եւ Պաղեստինը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Գազայի հատվածում գազի հանքավայրը զարգացնելու նպատակով: Այդ մասին հաղորդել է Եգիպտոսի նավթի նախարարությունը։
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն անցած օրն ավելացել է 14 199-ով եւ հասել 11 005 850-ի:
Գրեթե 3 մլն իսրայելացիներ արդեն ստացել են COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները երկրում պատվաստման արշավն սկսելուց ի վեր:
«Առաջին հերթին՝ դա այն իրականությունն է, որ ունենք այդքան զոհ, երկրորդը, որ մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը: Սփյուռքում բոլորը դա ընդունում են՝ որպես մեր պատմական հայրենիքի մի մասը, և դա առաջին պատճառն է, որ կան բացասական տրամադրություններ: Չէի ասի, թե արտաքին կամ ներքին քաղաքականությունից շատ վրդովված հայրենակիցներ ունենք, որովհետև այդքան խորացված չեն հետևում դրան: Բացի դրանից, հեղափոխությունից սկսած մինչ օրս ամեն ինչ արվեց, որ քաղաքականացվեն սփյուռքյան կառույցները, ինչը շատ սխալ էր իմ կարծիքով: Տեսեք՝ ինքս էլ՝ որպես Սփյուռքի կառույցի ներկայացուցիչ, ակտիվ ներգրավված եմ եղել, ես էլ եմ աջակցել հեղափոխությանը, ես դա չեմ թաքցնում, բայց դրանից հետո մենք շատ սկսեցինք տարվել քաղաքական ինտրիգներով, Հայաստանի ներքաղաքական հարցերով՝ մոռանալով ամենակարևոր հարցերի մասին՝ անվտանգություն, Հայաստանի տնտեսություն, կրթություն»: