Ռեյնսալուն հավելել է, որ «ագրեսոր երկրի քաղաքացիների նկատմամբ կչեղարկվեն նաեւ աշխատանքի, ուսման կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով այցագրեր տալու ավելի վաղ գործող բացառությունները»:
Օգոստոսի 17-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 41 կմ հյուսիս-արևելք 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է Արարատի մարզի՝ Արտաշատ, Արարատ քաղաքներում, ինչպես նաև Ոսկետափ, Երասխ, Սուրենավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Ուկրաինայից դուրս տարված պարենի ընդհանուր ծավալից Աֆրիկայի մայր ցամաք է ուղակվել սոսկ 4 տոկոսը:
Մենք մշտապես ընդունել ենք, որ սա գծային գործընթաց չի լինելու։ Հավատացած ենք, որ շարունակական երկխոսության, ներգրավման՝ այդ թվում և ամենաբարձր մակարդակներով, շնորհիվ կկարողանանք անել հնարավոր ամեն բան՝ օգնելու առաջ տանել երկարաժամկետ համապարփակ խաղաղությունը
Գնաճային ճնշման մեծացումը Մեծ Բրիտանիայում առավելապես կապված է սննդամթերքի գների բարձրացման հետ
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը նախազգուշացրել է մայրաքաղաքում հանցավորության պոտենցիալ աճի մասին՝ Մեծ Բրիտանիայի կյանքի ծախսերի ավելացման ֆոնին, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Guardian-ին։
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանն ընթացիկ տարվա հունվար–հուլիսին սպասարկել է ավելի քան 1,5 միլիոն ուղեւորի, ինչը 121,56 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն տվյալներից: Օգոստոստ 17-ին այդ մասին հայտնել են «Տավ Ջորջիա» ընկերության մամուլի ծառայությունում, որը Թբիլիսի եւ Բաթումի օդանավակայանների սեփականատերն է:
Երկրի մի շարք տարածաշրջաններում տապը կպահպանվի եւս առնվազն 7-10 օր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Սաուդյան Արաբիայում 34-ամյա կինը, որն ուսանում է Մեծ Բրիտանիայի Լիդս համալսարանում, արձակուրդներին հայրենիք վերադառնալուց հետո ազատազրկվել է 34 տարով՝ Twitter սոցկայքում օգտահաշիվ բացելու և այլախոս ակտիվիստների հրապարակումները տարածելու համար:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանն է:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երեք հայկական գյուղերից շուրջ 150 ընտանիքների տարհանման Ադրբեջանի հրամանը խիստ անհանգստացրել է աշխարհասփյուռ հայությանը։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հերքել է լուրերն այն մասին, թե Բելգրադը ռազմական գործողություններ է ծրագրում Կոսովոյում։ Այս մասին հայտնում է «Ռադիո Սպուտնիկ»-ը;
«Եթե Ռուսաստանն առաջին անգամ արդեն բողոքի նոտաների լեզվով է խոսում, նշանակում է՝ դանակը հասցրել են ոսկորին, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, և ռուսներին ոչինչ չի մնում անել, քան դիմել պաշտոնական ձևակերպումներին և պաշտոնապես ընդունված ընթացակարգին՝ բողոքի նոտա հղելով ՀՀ ԱԳՆ-ին»,- ասաց Գրիգոր Բալասանյանը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Լվով, որտեղ օգոստոսի 18-ին եռակողմ հանդիպում կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Եվրամիությունը հույս ունի, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման որոշումը կարող է ընդունվել արդեն այս շաբաթ: Օգոստոսի 17-ին համապատասխան կարծիքը հայտնել է իսպանական El Pais թերթը։
Էստոնիայի իշխանությունները հայտարարել են մինչեւ հոկտեմբերի 10-ը Ռուսաստանի ընկերությունների հետ պետական գնումների շուրջ կնքված պայմանագրերը լուծարելու անհրաժեշտության մասին: «Այս շաբաթ ուժի մեջ են մտել պետական գնումների շուրջ օրենքում ուղղումները, որոնք դյուրացնում են այն պատժամիջոցների իրագործումը, որոնք Եվրամիության կողմից սահմանվել են ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ: Ռուսաստանի հետ կապված ձեռնարկատերերին չի թույլատրվում մասնակցել մեր պետական գնումներին»,-օգոստոսի 17-ին հայտարարել […]
Պոլսո Հայոց Պատրիարքն օգոստոսի 16-ին ցավակցություն է հայտնել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
Ռումբերի տեղադրման մասին կեղծ ահազանգերն արդեն չեն սահմանափակվում մայրաքաղաքով. նոր ահազանգերի մասին տեղեկանում ենք նաև մարզերից: Հերթականն այսօր էր․ Գյումրու երկաթուղային կայարանում և «Շիրակ» օդանավակայանում պայթուցիկ սարքերի առկայության մասին տեղեկությունը միայն ժամեր անց հերքվեց:
Նրանց ժամանումը կղզի հարուցել է Պեկինի խիստ քննադատությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի վերաբերյալ տեղեկությունները բացակայում են
Թուրքիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև F-16-ների շուրջ բանակցությունները սկսվել են և կտևեն մինչև ուրբաթ:
Այսօր ես միանում եմ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների համար վշտացող բոլոր հայերին։
Երբ նոր կառավարությունը ստանձնեց պարտականությունները, Իսրայելի հետ երկխոսության գործընթաց սկսեց։ Գործընթացը շարունակվեց պարոն Հերցոգի այցով Թուրքիա և իմ այցով Իսրայել։ Հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի թվում եղել է նաև դեսպանների նշանակումը։
Այս դժվար պահին Բրիտանական դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հղում Հայաստանի ժողովրդին
«Դրանք բոլորը կարող են ոչնչացնել անօդաչուների, միայն տարբեր հեռահարության»,-հավելել է Վանմանը:
Անցյալ տարի եվրոգոտու եւ ԵՄ-ի երկրների ՀՆԱ-ներն աճել են յուրաքանչյուրը 5,3 տոկոսով: 2020 թվականի արդյունքներով ԵՄ-ի ՀՆԱ-ն նվազել է 5,9 տոկոսով, իսկ եվրոգոտունը՝՝ 6,4 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Սոչիից հանգստացողների զանգվածային արտահոսք է կանխատեսվում օգոստոսի վերջին. այդ կապակցությամբ կարող է մեծանալ ծանրաբեռնվածությունը օդանավակայաններում, Մագրիի ավտոմոբիլային պահակետում եւ երկաթուղում: Այդ մասին հաղորդել է քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը:
Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ կնքելու բանտարակյալների փոխանակման համաձայնագիր, որը կապված չի լինի միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի հետ: Օգոստոսի 17-ին այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին: «Իրանը միջուկայն գործարքից առանձին զանազան ուղիներով բազմիցս ԱՄՆ-ին հայտարարել է բանտարկյալների հարցը լուծելու՝ իր պատրաստակամության մասին,- մեջբերում է նրա խոսքը գերատեսչության մամուլի ծառայությունը:- […]
Օգոստոստ 17-ին այդ մասին հայտնել են «Տավ Ջորջիա» ընկերության մամուլի ծառայությունում, որը Թբիլիսի եւ Բաթումի օդանավակայանների սեփականատերն է: