Իրանը «Բանակ-2022» համաժողովում ՀՕՊ համակարգեր է ներկայացրել

«Բանակ-2022» համաժողովում Իրանը ցուցադրանքում ներկայացրել է ՀՕՊ համակարգեր, որոնք ոչնչացնում են, այդ թվում՝ մինչեւ 200 կիլոմետր հեռահարությամբ անօդաչուների: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

«ՀՕՊ համակարգը, որը ներկայացվել է այստեղ, ունի երեք արտադրանք՝ մեծ եւ փոքր, ինչպես նաեւ միջին հեռահարությամբ»,-գործակալությանը պատմել է Իրանի պատվիրակության ներկայացուցիչ Եսմիզադեհ Բահման Վանմանը: AD-08 արտադրանքն առաջին հերթին մշակվել է անօդաչու թռչող սարքերին, ուղղաթիռներին եւ ցածր թռչող թիրախներին դիմակայելու համար. այն աշխատում է փոքր հեռահարությամբ, առավելագույնը 8 կիլոմետր տարածության եւ առնվազն 5 կիլոմետր բարձրության վրա, կարող է միաժամանակ խոցել մինչեւ չորս թիրախ:

Համալիրի հաջորդ համակարգը՝ AD-120-ը, աշխատում է մինչեւ 120 կիլոմետր տարածության եւ մինչեւ 27 կիլոմետր բարձրության վրա: Շարքում ամենահեռահար արտադրանքը՝ AD-200-ը, կարող է գտնել մինչեւ վեց թիրախ, բարձրությունը մինչեւ 27 կիլոմետր է, հեռավորությունը՝ մինչեւ 200 կիլոմետր: «Դրանք բոլորը կարող են ոչնչացնել անօդաչուների, միայն տարբեր հեռահարության»,-հավելել է Վանմանը: ՌԻԱ Նովոստին «Բանակ-2022» համաժողովի լրատվական գործակալությունն է:

Տեսանյութեր

Լրահոս