2022 թվականի հունվար – հուլիսին Թբիլիսիի օդանավակայանում ուղեւորահոսքը 121,56 տոկոսով աճել է
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանն ընթացիկ տարվա հունվար – հուլիսին սպասարկել է ավելի քան 1,5 միլիոն ուղեւորի, ինչը 121,56 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն տվյալներից: Օգոստոստ 17-ին այդ մասին հայտնել են «Տավ Ջորջիա» ընկերության մամուլի ծառայությունում, որը Թբիլիսի եւ Բաթումի օդանավակայանների սեփականատերն է:
Այսօրվա դրությամբ Թբիլիսիի օդանավակայանում աշխատում են 35 ավիաընկերություններ, որոնք կատարում են չվերթեր 38 ուղղություններով, հավելել են «Տավ Ջորջիայում»: Նաեւ ընթացիկ տարվա հունվար հուլիսին Բաթումի Ալեքսանդր Քարթվելիի անվան միջազգային օդանավակայանն սպասարկել է ավելի քան 313 հազար ուղեւորի, ինչը 35,37 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ցուցանիշներից: Բաթումի օդանավակայանում այսօրվա դրությամբ գործում են 21 ավիաընկերություններ, չվեթերը կատարվում են 17 ուղղություններով:
Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվարից մինչեւ հուլիս կատարվել է ավելի քան 2,3 միլիոն ուղեւորություն հանրապետություն, ինչը եռապատիկ ավելի է, քան 2021 թվականին: ՌԴ-ի քաղաքացիները կատարել են ավելի քան 403 հազար տուրիստական ուղեւրություն Վրաստան, ինչը գրեթե վեց անգամ ավելի է մեկ տարի առաջվա նույն ցուցանիշից, երբ կատարվել է շուրջ 69 հազար ուղեւորություն: Ռուսաստանը գտնվում է առաջին տեղում այն երկրների թվում, որտեղից ամենից հաճախ են Վրաստան ժամանում զբոսաշրջիկներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: