Հայաստանում ՄԹ դեսպանությունը խոնարհել է դրոշը՝ ի հիշատակ «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի

Երևանում բրիտանական դեսպանատան առջև իջեցվել է Միացյալ Թագավորության դրոշը՝ ի հիշատակ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Բրիտանիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«Այս դժվար պահին Բրիտանական դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հղում Հայաստանի ժողովրդին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 14-ին Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր.

«Ցնցված և խորապես վշտացած եմ այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին լուրով։ Իմ մտքերը զոհերի և նրանց սիրելիների հետ են։ Վիրավորներին մաղթում եմ լիարժեք ու շուտափույթ ապաքինում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031