Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում կինը 34 տարվա ազատազրկման է դատապարտվել Twitter-ում գրանցվելու և այլախոհներին աջակցելու համար

Սաուդյան Արաբիայում 34-ամյա կինը, որն ուսանում է Մեծ Բրիտանիայի Լիդս համալսարանում, արձակուրդներին հայրենիք վերադառնալուց հետո ազատազրկվել է 34 տարով՝ Twitter սոցկայքում օգտահաշիվ բացելու և այլախոս ակտիվիստների հրապարակումները տարածելու համար:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Սալմա ալ Շեբաբը մեղադրվել է Twitter-ը հասարակական անհանգստություն հրահրելու , ինչպես նաև քաղաքացիական և ազգային անվտանգությունն ապակայունացնելու նպատակներով օգտագործելու համար:

Դատարանը վկայակոչել է Ալ Շեբաբի՝ Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքների մասին հրապարակումը, որում նա համերաշխաություն է հայտնել ներկայում կալանավորված ակտիվիստուհի Լուջեյն ալ Հաթլուլին՝ կոչ անելով ազատ արձակել նրան:

Պարբերականը նկատում է, որ Ալ Շեբեբը շիա մուսուլմանն է, ինչը, ենթադրաբար, նրա ձերբակալման և ազատազրկման հարցում գործոններից մեկն է:

Ալ Շեբաբը, որը չորս և վեց տարեկան երկու փոքր որդի ունի, սկզբում դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման, սակայն Սաուդյան Արաբիայի ահաբեկչական դատարանը նրա ազատազրկման ժամկետը հասցրել է 34 տարվա այն բանից հետո, երբ ակտիվիստը բողոքարկել է իր դատավճիռը:

Ալ Շեբաբը ձերբակալվել էր 2021 թվականի հունվարին Սաուդյան Արաբիայում արձակուրդի ժամանակ: էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս