Բաժիններ՝

Չինաստանը զորավարժություններ է սկսել Դեղին ծովում

Չինաստանի զինված ուժերն օգոստոսի 17-ի առավոտյան զորավարժություններ են սկսել Դեղին ծովի որոշ շրջաններում: Այդ մասին ասված է այն հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ՉԺՀ-ի Ծովում անվտանգության վարչության կայքում:

Գերատեսչության հակիրճ ծանուցման մեջ հաղորդվում է, որ զինավարժանքները կավարտվեն օգոստոսի 19-ի տեղեկան ժամանակով 17:00-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին): Դրանք տեղի կունենան Դեղին ծովի ջրատարածքի որոշ գոտիներում, որոնց ստույգ կոորդինատները նշված են կայքում:

Առաջադրված շրջաններ նավերի մուտքն արգելված է: Գործի դրված ուժեն ու միջոցները չեն ճշտվում: Նախօրյակին Չինաստանի բանակը նաեւ քառօրյա վարժանքների է ձեռնամուխ եղել Հարավչինական ծովի որոշ շրջաններում: Ինչպես օգոստոսի 17-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռոստատեսությունը, վարժանքներում մշակվում են հակաօդային պաշտպանության հմտություններ, ինչպես նաեւ ծովում նավերի կողմից համատեղ հարվածներ թիրախներին:

Օգոստոսի սկզբից ՉԺՀ-ի զինված ուժերը մի ամբողջ շարք զինավարժանքներ են կատարել իրենց ափի երկայնքով Թայբեյի նեղուցում լարվածությանա ճի ֆոնին, որի պատճառն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցն է, որը կայացավ օգոստսի 2 – 3-ը:

Չինաստանի բանակը նաեւ հրթիռահային հրաձգություններով ընդգրկուն զորավարժություններ է կատարել Թայվան կղզու շուրջը ջրատարածքի վեց գոտիներում: Ներկայիս վարժանքները դարձել են Թայվան ամերիկացի օրենսդիրների՝ օրերս կայացած երկօրյա այցի պատասխանը: Խմբի մեջ էին մտել Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցություններից Կոնգրեսի հինգ անդամներ: Նրանց ժամանումը կղզի հարուցել է Պեկինի խիստ քննադատությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս