Բաժիններ՝

Սերբիայի նախագահը հերքել է Կոսովոյում սպասվող ռազմական գործողության մասին տեղեկությունը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հերքել է լուրերն այն մասին, թե Բելգրադը ռազմական գործողություններ է ծրագրում Կոսովոյում։ Այս մասին հայտնում է «Ռադիո Սպուտնիկ»-ը;

«Մենք տարածաշրջանի որոշ երկրներում լսում ենք Կոսովոյում՝ Սերբիայի ռազմական միջամտության մասին հայտարարությունները, ըստ նրանց, դա պետք է տեղի ունենար հինգ ամիս, չորս ամիս, երեք ամիս, երկու ամիս առաջ, բայց դեռ ոչինչ տեղի չի ունեցել: Դա նշանակում է նրանք ստել են, և ոչ ոք ոչինչ չի ասել այս պատմության վերաբերյալ»,-ասել է Վուչիչը:

Սերբիայի ղեկավարը հավելել է, որ խնդրել է ՆԱՏՕ-ին ուշադիր ուսումնասիրել իրավիճակը Կոսովոյում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031