Բաժիններ՝

Չինաստանում տապը տևողության ռեկորդ է սահմանել

Չափազանց բարձր ջերմաստիճանով ուղեկցվող անոմալ շոգ եղանակը Չինաստանի մի շարք տարածաշրջաններում տեւողության ռեկորդ է սահմանել օդերեւութաբանական կանոնավոր դիտարկումների ողջ ժամանակաշրջանում, որոնք երկրում իրականացվում են 1961 թվականից: Այդ մասին օգոստոսի 17-ին հաղորդել է ՉԺՀ-ի կենտրոնական օդերեւութաբանական վարչությունը:

«Համալիր հետազոտությունները ցույց են տալիս, որ բարձր ջերմաստիճաններով եւ անոմալ տապով ուղեկցվող այս տարածաշրջանային երեւույթի տեւողությունը մեր երկրում կավելանա, իսկ ինտենսիվությունը կմեծանա»,-նշած է վարչության հայտարարության մեջ:

Ճշտվում է, որ օգոստոսի 15-ի դրությամբ անոմալ տապը պահպանվում է 64 օր անընդմեջ, նախորդ ռեկորդը (62 օր) սահմանվել էր 2013 թվականին:

Օդերեւութաբանների տեղեկությունները հիմնված են 1680 օդերեւութաբանական կայանների տվյալների վրա, որոնք գրանցել են ըստ Ցելսիուսի 35-ից բարձր ջերմաստիճան, եւ 1426 կայանների տվյալների վրա, որոնք գրանցել են ըստ Ցելսիուսի 37-ից բարձր ջերմաստիճան:

Դրա հետ մեկտեղ 262 կայանները գրանցել են ըստ Ցելսիուսի 40-ից բարձր ջերմաստիճան, ինչը նույնպես ռեկորդ է, քանի որ 2013 թվականին այդպիսի կայանների թիվը եղել է 187, իսկ 2017-ին՝ 133:

Հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 15-ն ընկած ժամանակաշրջանում երկրում բարձր ջերմաստիճան գրանցած օրերի միջին քանակը կազմել է 12, ինչը 5,1 օրով ավելի է անոմալ շոգ եղանակ չգրանցած տարիների համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Երկրի մի շարք տարածաշրջաններում տապը կպահպանվի եւս առնվազն 7-10 օր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս