ԵՄ-ն հուսով է, որ այս շաբաթ կկնքվի Իրանի միջուկային ծրագրի շուրջ գարծարքը. El Pais

Եվրամիությունը հույս ունի, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման որոշումը կարող է ընդունվել արդեն այս շաբաթ: Օգոստոսի 17-ին համապատասխան կարծիքը հայտնել է իսպանական El Pais թերթը։

Թերթի տեղեկատվությամբ՝ ինչպես կարծում են եվոպական աղբյուրները, Թեհրանի արձագանը Բրյուսելի վերջին առաջարկությանը խելամիտ է: Տակավին անհրաժեշտ է սպասել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումներին: ԵՄ-ում նաեւ լավատեսությամբ են դատում ժամկտեների հարցի շուրջ. գործարքը կարող է ձեռք բերվել ուրբաթ օրը, գրում է հրատարակությունը:

Թերթի կարծիքով՝ ժամանակն աշխատում է համաձայնագրի կնքման օգտին՝ հաշվի առնելով աշնանն ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները:

Ինչպես հաղորդել է Agence France-Presse-ը, Եվրամիությունը կոնսուլտացիաներ է վարում գործընկերների հետ՝ ԳՀՀՊ-ի վերականգնման շուրջ Բրյուսելի առաջարկությանը Թեհրանի պատասխանի առիթով: Ինչպես օգոստոսի 16-ին տեղեկացրել է Politico թերթը՝ վկայակոչելով արեւմտյան պաշտոնյայի, Թեհրանի ուղերձը կենտրոնացած է պատժամիջոցների հարցի եւ տնտեսական երաշխիքների վրա:

The Wall Street Journal հրատարկությունն օգոստոսի 11-ին գրել է, որ Եվրամիության դիվանագետները կազմել են Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման փաստաթղթի վերջնական տեքստի նախագիծը:

Թերթի տեղեկատվությամբ՝ Բրյուսելը Թեհրանին առաջարկել է զիջումներ ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային նյութի հայտնաբերման վերաբերյալ հետաքննության հարցում, որի ծագումը իրանական կողմը չի պարզաբանել:

ԳՀՀՊ-ն Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակի» եւ Գերմանիայի կողմից նրա միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: 2018 թվականին այդ պահին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնող Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել այդ համաձայնությունից դուրս գալու մասին:

Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել է Թեհրանի հետ միջուկային գործարքին՝ Վաշինգտոնի վերադառնալու պատրաստակամության մասին: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսնան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀՊ-ն սկզբնական տեսքով վերականգնման շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս