Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել է, որ ռուսական ներխուժման սկզբից ի վեր զոհվել է գրեթե ինը հազար ուկրաինացի զինծառայող, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն:
Հանձնախմբի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իրանը, Չինաստանը, Ֆրանսիան: Մինչեւ գործարքից դուրս գալը դրա կազմի մեջ էր մտնում նաեւ ԱՄՆ-ը
Ներկայիս զինավարժանքները տեղի են ունենում ԿԺԴՀ-ի կողմից հրթիռա-միջուկային սպառնալիքի աճի ֆոնին
ԵՄ-ն մտադիր է ուկրաինացի զինվորականների պատրաստության ներկայացուցչությունը տեղակայել Ուկրաինայի հետ հարեւան երկրում:
Կիպրոսն Իսրայելից «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգեր է գնելու: Այս մասին գրել է հունական առաջատար «Kathimerini» թերթը՝ ավելացնելով, որ դրանք օգտագործվելու են թուրքական անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի դեմ:
Մասնավորապես Մարդին նահանգի Դերիք շրջանում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Ըստ տեղեկությունների՝ խափանվել են բեռնատարի արգելակները: Մեքենան բախվել է շինության, որտեղ սրճարան է եղել: Նախնական տվյալներով՝ առնվազն 20 մարդ է մահացել, իսկ 26-ը՝ վիրավորվել:
Հայկ Խանումյան, հուսամ՝ Ալիևն ու Մեհրիբանը ձեզ կպարգևատրեն մեդալով ու հացի գումարով․ Աղավնոյի բնակիչ
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նոր ավիաընկերություն է գործում՝ թուրքական Southwind Airlines-ը: Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի միջազգային օդանավակայանի օպերատոր, թուրքական TAV Georgia-ն։
Բացահայտվել է լրագրող և քաղաքագետ Դարյա Դուգինայի սպանությունը: Այս մասին տեղեկացրել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը:
Լեհաստանի իշխանությունները եւ լեհական հասարակությունն Ուկրաինային ցուցաբերել են ավելի քան 17 միլիարդ զլոտի (3,7 միլիարդ դոլար) ընդհանուր գումարի օգնություն: Այդ մասին Լեհաստանի ռադիոյի եթերում հայտարարել է Լեհաստանի վարչապետի դիվանատան ղեկավար Միխալ Դվորչիկը:
Կշարունակենք Կիեւին աջակցել դիվանագիտական ճանապարհով: Եվ, իհարկե, կշարունակենք ռազմական տեխնիկայի մատակարարումները
Վերջին մի քանի շաբաթում Թբիլիսիում գործող փոքր թխարանները բողոքում են հացի ալյուրի որակից. եղել են դեպքեր, երբ ալյուրը վերադարձրել են ներկրողին։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ցավակցել էր Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին՝ Թուրքիայում տեղի ունեցած խոշոր վթարների կապակցությամբ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի իրավապահ գործողություններին ուղղված և ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոն հայտարարել է, որ Հայաստանում փնտրում է կոռուպցիայի դեմ պայքարի ավագ խորհրդականի։ Ինչպես հասկացվում է փաստաթղթից, որին ծանոթացել է RT-ն, նա իր աշխատանքային ժամանակի մեծ մասն անցկացնելու է Երևանում ամերիկյան դեսպանատանը, գրում է SputnikArmenia-ն։
ՌԴ ԱԴԾ-ն հաղորդել է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամի ձերբակալության մասին, որը պլանավորում էր մեկնել Հնդկաստան եւ այնտեղ ահաբեկչություն իրականացնել երկրի իշխանության ներկայացուցչի նկատմամբ:
Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը հատկապես կարևորել է գործընկերների կողմից շարունակական տրամադրվող տեխնիկական աջակցությունը` ուղղված մաքսային ծառայողների վերապատրաստմանը և լավագույն փորձի ուսումնասիրմանը։
Նախօրեին Մոսկվայի մատույցներում պայթեցվել է Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան, ինչի հետևանքով երիտասարդ կինը մահացել է: Ամենայն հավանականությամբ, ռումբը նախատեսված էր եղել հենց Դուգինի համար, որը միայն վերջին պահին է փոխել մեքենան։
Սա ենթադրում է և՛ համակարգային, և՛ գաղափարական, և՛ գլխավոր դերակատարների ռադիկալ փոփոխություն»։
Պրոբլեմատիկայի զգայունությունը հաշվի առնելով՝ քննարկումների մանրամասները վեր չհանվեցին, այդուհանդերձ նման զրույցները համարվում են կարգավորման կարևոր և գործուն գործիք
Հայաստանը հնադարյան ավանդույթների և մշակույթի երկիր է: Հայաստանը քրիստոնեական երկիր է՝ բազում տպավորիչ մշակութային կոթողներով: Բայց ինձ համար ամենատպավորիչը հայ մարդն է, բնավորությունների բազմազանությունը և վառ ու գունեղ մշակույթի աշխարհը, ինչը ես շատ եմ գնահատում:
2022 թվականի առաջին վեց ամսում Իսպանիայում ծնելիությունը նվազել է մինչեւ ամենացածր մակարդակ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին են վկայում Վիճակագրության ազգային ինստիտուտի հրապարակած տվյալները:
Հրապարակվել են Թուրքիայում 2023 թվականի խորհրդարանական ընտրությունների թեմայով հերթական սոցհարցման արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
2021 թվականին Վրաստանում ալկոհոլի սպառումը հասել է պատմական նվազագույնի և 2011 թվականի համեմատ նվազել 40%-ով։ 2011 թվականին երկրում տարեկան սպառվել է 47 միլիոն լիտր ալկոհոլ, իսկ 2021 թվականին՝ 28։ Այս մասին գրում է Jnews-ը։
Իտալիայից ժամանած զբոսաշրջիկը Կուբայում դարձել է կապիկի ծաղիկի առաջին վարակակիրը, նրա վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ցավակցելով Թուրքիայում տեղի ունեցած ճանապարհային խոշոր վթարի կապակցությամբ:
Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրային համեմատաբար նվազ հարաբերությունները հասկանալի են, եթե նկատի ունենանք նաև երկու երկրների միջև առկա և՛ պատմական, և՛ քաղաքական, և՛ պետական հարաբերությունների խնդիրները, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է տնտեսագետ, Business Media Georgia-ի խմբագիր, Forbes Georgia-ի գլխավոր խմբագիր Գիորգի Իսակաձեն։
Թուրքիայում հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2023 թվականի հունիսի կեսերին։
Թուրքիայի նախագահ Էրդողանի միջնորդական ջանքերը` Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ Լվովում կայացած հանդիպումով, կարծես թե հաջողություն չեն ունեցել: Նրա միջնորդական առաքելությունը հաջողություն չի գրանցել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ու բանակցությունները սկսելու առումով։
Մեքսիկայի նախկին գլխավոր դատախազ Խեսուս Մուրիլյո Կարամը (2021-2015), որը ղեկավարում էր կառույցը Այոցինապա քոլեջի անհետ կորած ուսանողների գործի առաջին հետաքննության ընթացքում, ձերբակալվել է Մեխիկոյում։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազությունը։
Վերոհիշյալ փաստերի արձանագրումը թույլ է տալիս քիչ թե շատ ռացիոնալ պատկերացում կազմել «Ի՞նչ կլիներ, եթե․․․» հարցի հավանական պատասխանի վերաբերյալ, նաև պնդել, որ առնվազն հնարավոր կլիներ կանգնեցնել փլուզումների շղթան, բարեկամներին, թշնամիներին ու միջազգային հանրությանը ներկայանալ նոր՝ պարտության հետ չասոցացվող դեմքով։