Սոչիում օդանավակայանների և ճանապարհների ծանրաբեռնվածությունը կմեծանա ամառվա վերջին
Սոչիից հանգստացողների զանգվածային արտահոսք է կանխատեսվում օգոստոսի վերջին. այդ կապակցությամբ կարող է մեծանալ ծանրաբեռնվածությունը օդանավակայաններում, Մագրիի ավտոմոբիլային պահակետում եւ երկաթուղում: Այդ մասին հաղորդել է քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը:
«Երկու շաբաթ անց կսկսվեն դպրոցների պարապմունքները: Օգոստոսի վերջին կանխատեսվում է առողջարաններից երեխաներով ընտանիքների զանգվածային արտահոս: Կմեծանա Սոչիի միջազգային օդանավակայանների, խոշոր երկաթուղային կայարանների, Մագրիի ավտոմոբիլային անցակետի ծանրաբեռնվածությունը»,- մամուլի տեղեկագրում մեջբերվում է քաղաքագլուխ Ալեքսեյ Կոպայգորոդսկու խոսքը:
Նշվում է, որ արդեն այժմ քաղաքում ծանրաբեռնված է A-147 դաշնային ճանապարհը, որտեղով օրական անցնում է 85 հազար ավտոմեքենա: Ուղեւորահոսքի մեծացում նաեւ դիտվում է Սոչիի երկաթուղային կայարաններում Օգոստոս ամսի 15 օրվա ընթացքում այնտեղ սպասարկվել է 894 հազար ուղեւոր, ինչը 130 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ:
Օգոստոսի առաջին երկու շաբաթվա ընթացքում օդանավակայանը տուն է ուղարկել 950 հազար հյուրերի, ինչը 34 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից: Սոչիի իշխանությունների տվյալներով՝ այսօրվա դրությամբ տեղավորման օբյեկտներն զբաղված են 95 տոկոսով:
Առողջարանում արդեն հանգստացել է ավելի քան 4,7 միլիոն մարդ: 2022 թվականի փետրվարին «Ռոսավիացիա»-ն հաղորդել է, որ Ռուսաստանի հարավային քաղաքների 11 օդանավակայաններում աշխատանքը դադարեցված է: Այդ ժամանակվանից Սոչիի օդանավակայանն օգտագործվում է որպես ժամանակավոր փոխադրահանգույց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: