
Իրանն ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման պատրաստակամություն է հայտնել

Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ կնքելու բանտարակյալների փոխանակման համաձայնագիր, որը կապված չի լինի միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի հետ: Օգոստոսի 17-ին այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին:
«Իրանը միջուկայն գործարքից առանձին զանազան ուղիներով բազմիցս ԱՄՆ-ին հայտարարել է բանտարկյալների հարցը լուծելու՝ իր պատրաստակամության մասին,- մեջբերում է նրա խոսքը գերատեսչության մամուլի ծառայությունը:- Զարմանալի է, որ ամերիկյան կողմը փոխանակ վերացնելու սահմանափակումներն այդ ուղղությամբ, զբաղվում Է բացառապես Իսլամական Հանրապետության դեմ քարոզչությամբ»:
Փետրվարի 19-ին Իսլամական Հանրապետության ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը հայտարարել Է, որ Թեհրանը չի ցանկանում ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման հարցը կապել միջուկային գործարքի հետ, բայց Վաշինգտոնը շահագրգռված Է հակառակ բանում: Իրանի դատական իշխանության ղեկավարի տեղակալ Ալի Բաղերիի տվյալներով՝ Միացյալ Նահանգների իշխանություններն այսօրվա դրությամբ պահում են շուրջ 15 իրանցի քաղաքացիների, որոնց մեղադրում են ամերիկյան պատժամիջոցների շրջանցման փորձի մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: