Լեհաստանն Ուկրաինային 3,7 միլիարդ դոլարի օգնություն է ցուցաբերել

Լեհաստանի իշխանությունները եւ լեհական հասարակությունն Ուկրաինային ցուցաբերել են ավելի քան 17 միլիարդ զլոտի (3,7 միլիարդ դոլար) ընդհանուր գումարի օգնություն: Այդ մասին Լեհաստանի ռադիոյի եթերում հայտարարել է Լեհաստանի վարչապետի դիվանատան ղեկավար Միխալ Դվորչիկը:

Նրա խոսքով՝ լեհական հասարակությունը մեծ ավանդ է ներդրել Ուրաինայի աջակցության գործում:

«Ես կարդացել եմ այնպիսի ամփոփագրեր, որոնցում ասված է, որ այդ գումարը գերազանցում Է 10 միլիարդ զլոտին (2,2 միլիարդ դոլարը)»,- ասել է Դվորչիկը՝ պարզաբանելով, որ խոսքը վերաբերում է «առանձին մարդկանց՝ Լեհաստանի քաղաքացիների կողմից աջակցությանը»:

Անդրադառնալով Լեհաստանի կառավարության կողմից օգնությանը՝ նա այն բաժանել է երկու մասի. Լեհաստանում ծախսված օգնությանը եւ Ուկրաինայում ծախսված օգնությանը: «Ուկրաինային հանձնված այդ գումարի մեծ մասը ռազմական օժանդակություն է: Այստեղ հնչեցին 7 միլիարդ զլոտիից (1,5 միլիարդ դոլարից) ավելի գումարներ: Դա Ուկրաինային հանձնված ռազմական տեխնիկայի արժեքն է»,- նշել է Լեհաստանի կառավարության ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս