Բաժիններ՝

Կուբայում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել

Իտալիայից ժամանած զբոսաշրջիկը Կուբայում դարձել է կապիկի ծաղիկի առաջին վարակակիրը, նրա վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից։

«Ազգությամբ իտալացի տղամարդը Կուբա է ժամանել որպես զբոսաշրջիկ այս տարվա օգոստոսի 15-ին: Հիվանդը ծայրահեղ ծանր վիճակում է, նրա կյանքին վտանգ է սպառնում»,- ասվում է առողջապահության նախարարության կայքում։

Զբոսաշրջիկը, ով հասցրել է այցելել մի քանի շրջան, օգոստոսի 17-ին իրեն վատ է զգացել և հաջորդ օրը դիմել է բժշկի, երբ ախտանշաններն ավելի են սրվել։ Նա սրտի կանգով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրան:

«Հիվանդության ծանրությունը պայմանավորված է «ուղեկցող պատճառներով»»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031