«Կիպրոսը թուրքական ԱԹՍ-ների դեմ իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգեր է գնում»․ հունական մամուլ

Կիպրոսն Իսրայելից «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգեր է գնելու: Այս մասին գրել է հունական առաջատար «Kathimerini» թերթը՝ ավելացնելով, որ դրանք օգտագործվելու են թուրքական անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի դեմ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գնվելիք մարտկոցների քանակի, մատակարարման ժամանակահատվածի, տեղակայման վայրի ու գործարքի այլ մանրամասների վերաբերյալ տեղեկություններ չի հաղորդվել:

«Իդեալական համակարգ է ինչպես հակաօդային պաշտպանության, այնպես էլ թուրքական անօդաչու թռչող սարքերից բխող սպառնալիքին դիմակայելու համար»,- ասված է հունական աղբյուրի հրապարակման մեջ:

Նշվում է, որ 70կմ հեռահարությամբ համակարգերն ի զորու կլինեն պաշտպանելու կղզու ողջ տարածքը:

Տեսանյութեր

Լրահոս