Անցած շաբաթ աշխարհում կորոնավիրուսով հիվանդացությունն աճել է 12 տոկոսով, իսկ մահացությունը՝ 1 տոկոսով:
«Պուտին-Ալիև, Պուտին-Փաշինյան հանդիպումներն ուղղակի պատահական հանդիպումներ չեն. Ըստ Ադրբեջանական սոցցանցերից ստացվող տեղեկությունների՝ խոսակցություն կա այն մասին, որ մինչև օգոստոսի 30-ը պատրաստվում են փաստաթուղթ ստորագրել: Թե ինչ բնույթի կլինի այդ փաստաթուղթը, առաջիկայում ավելի ակնհայտ կլինի՝ ըստ քաղաքական զարգացումների»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:
Ֆրանսիան դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն կատարած այցի ընթացքում արած հայտարարությունները: Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը:
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն:
Փաշինյան-Պուտին հանդիպումից 13 օր անց Կրեմլում կայացան Ալիև-Պուտին բանակցությունները Երասխի հատվածում հայ-ադրբեջանական ռազմական սրացման և Փաշինյանի արևմտյան ռևերանսների պայմաններում:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը օգոստոսի 30-ին Սպիտակ տանը կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Պսակիի հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգները Թուրքիայի նկատմամբ հավելյալ միակողմանի պատժամիջոցներ կկիրառի, եթե այդ երկիրը շարունակի Ռուսաստանից ձեռք բերել զենքի և զինտեխնիկայի խոշոր համակարգեր: Նման նախազգուշական հայտարարություն է արել քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը:
Առանց Թուրքիայի համաձայնության Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է: Այս մասին Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն կատարած այցից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թեհրանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ երկրների ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով համապատասխան պատվիրակությունների հանդիպումը: Կնքվելիք համաձայնագիրը փոխարինելու է 2019 թվականի հոկտեմբերին կնքված Ժամանակավոր համաձայնագրին:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) ամենամյա աշնանային նստաշրջանը տեղի կունենա հոկտեմբերի 11-ից մինչեւ 17-ը:
Այն երկրների եւ տարածքների թիվը, որոնցում տարածված է կորոնավիուսի՝ մեծ վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, հուլիսի 13-ից մինչեւ 20-ն աճել է 13-ով եւ հասել 124-ի:
Մի քանի մեջբերում Փաշինյանի և Ալիևի հետ վերջին հանդիպումների ժամանակ Ռուսաստանի նախագահ Պուտինի խոսքից, որոնք շատ բան են ասում Հայաստանի ներկայիս կարգավիճակի մասին.
Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը և Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Երուսաղեմում բանակցությունների ժամանակ իրենց խորը մտահոգությունն են հայտնել Թուրքիայի կողմից Վարոշա քաղաքի կարգավիճակը փոխելու մտադրության առնչությամբ: Այս մասին հայտնում է Իսրայելի ԱԳՆ-ն:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հուլիսի 14-ին Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվեց ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ, թեև այս պահին Հայաստանը չունի ԱԳ նախարար։
Ալիևի և Պուտինի հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև ևս մեկ եռակողմ համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ: Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Փերենջիևը:
Հսկայական փոփոխություններ առաջ եկան, ուշագրավ երևույթներ։ Եվ հանրածանոթ իրողություն է, որ այս դեպքերը զարգացան բոլորովին հակառակ մեր տրամադրություններին՝ արտաքին իրողությունների թելադրությամբ։ Մենք անզոր եղանք ուղղություն տալ դրանց։ Այս նշանակում է, որ ներքուստ մենք պատրաստ չէինք դեպքերի իմաստը հասկանալուն, դրանք մեր քաղաքական ձգտումներին համընթաց դարձնելուն։
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հատուկ ռազմավարություն է, որը տարվում է Հայաստանի նկատմամբ։
Առնվազն 25 մարդ Է զոհվել հեղեղումների պատճառով ՉԺՀ-ի Հենանի կենտրոնական նահանգի Չժենչժոու քաղաքում:
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը պնդել է, որ Վարոշայի շրջանի (Ֆամագուստա քաղաքի շրջան, թուրքերեն` Քափալը Մարաշ-Փակ Մարաշ) 3.5 տոկոսը դուրս է գալու ռազմական գոտու կարգավիճակից: Իսկ Էրդողանը նշել է, որ չնայած հարցի լուծման համար թուրքական կողմից գործադրվող ջանքերին՝ Հարավային Կիպրոսի դիրքորոշման պատճառով ողջ ծրագիրը ձախողվել է:
Ռուսաստանը պատրաստ է ողջունել ԵՄ երկրների ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրագործմանը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Վրաստանում միջազգային ռազմական ուսումնավարժանքներ կանցկացվեն` Agile Spirit 2021 խորագրի ներքո:
Ռեկորդային տեղումների հարուցած հեղեղումը 13 մարդու մահվան է հանգեցրել Չինաստանի Հենանի նահանգում, հաղորդել է South China Morning Post -ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարը հայտարարել են Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի մի մասի (Վարոշայի) վերաբացման ծրագրերի մասին:
Հայաստանի վերածնունդը և հզորացումը պետք է տեղի ունենա Ադրբեջան հորջորջվող թշնամական կազմավորման հնարավորին թուլացման գործընթացի հետ զուգահեռ։
ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը, Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Տակեո Մորին եւ Հարավային Կորեայի արտաքին գործերի առաջին փոխնախարար Չհվե Չժոն Գոնը հուլիսի 20-ին եռակողմ հանդիպում են անցկացրել Տոկիոյում, որտեղ քննարկել են Կորեական թերակղզու միջուկազերծման խնդիրը:
Հունաստանի կառավարությունը սպասում է պատվաստումների վերաբերյալ խորհրդատվական կոմիտեի դրական եզրակացությանը`այս շաբաթ 12-15 տարեկանների շրջանում ևս կորոնավիրուսի դեմ պատվաստումներ սկսելու համար: Այս մասին հայտնում է Greek City Times-ը:
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ ռազմական տեսանկյունից տեղի ունեցողը ճնշման փորձ է Հայաստանի, ՀՀ ԶՈՒ-ի նկատմամբ, որպեսզի վերջինս արագ անցնի բանակցային գործընթացի Ադրբեջանի հետ կարևոր հարցերի ուղղությամբ:
Թուրքիայում «Զոհաբերության տոնի» (Kurban Bayramı) ժամանակ խոշոր եղջերավոր անասունների փախուստի դեպքեր են գրանցվել, ինչի հետևանքով մսագործները ստիպված են եղել ընկնել նրանց հետևից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրանում գրանցված ընդհանուր 3 մլն 548 հազար 704 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 3 մլն 152 հազար 653-ը: 4361 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
«Ադրբեջանն ու Թուրքիան օգտվում են այն փաստից, որ Հայաստանում շարունակում են իշխել այն ուժերը, ովքեր հանձնել են Արցախի 75 տոկոսը և Հայաստանի անվտանգությունն ադրբեջանաթուրքական տանդեմին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում, անդրադառնալով Երասխում տեղի ունեցող գործողություններին, ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: