Բաժիններ՝

Մեքսիկայում ձերբակալել են 43 ուսանողների անհետացումը հետաքննող նախկին գլխավոր դատախազին

Մեքսիկայի նախկին գլխավոր դատախազ Խեսուս Մուրիլյո Կարամը (2021-2015), որը ղեկավարում էր կառույցը Այոցինապա քոլեջի անհետ կորած ուսանողների գործի առաջին հետաքննության ընթացքում, ձերբակալվել է Մեխիկոյում։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազությունը։

Մուրիլյո Քարամը ղեկավարել է անհետացած 43 ուսանողների հետաքննությունը 2014 թվականին և արդյունքները հրապարակել «Պատմական ճշմարտություն» վերնագրով: Դատախազի եզրակացությունները, որ ուսանողներին առևանգել և այրել են ավազակները, դարձել են միջազգային քննադատության առարկա և հետագայում հերքվել։

Մեքսիկայի ներքին գործերի նախարարությունը նախնական զեկույցում, որը հրապարակվել է ուրբաթ օրը, 2014 թվականի սեպտեմբերին գյուղական մանկավարժական դպրոցի աշակերտների անհետացումը համարել է պետական հանցագործություն, որին մասնակցել են Guerreros Unidos խմբավորման անդամներն ու Մեքսիկայի տարբեր պետական կառույցների գործակալներ: Միևնույն ժամանակ, նոր հետաքննության ընթացքում մասնագետները չեն կարողացել որևէ նշան գտնել, որ անհետացած ուսանողները կարող են ողջ լինել։

2014 թվականի սեպտեմբերին Իգուալա քաղաքում անհետացել էին քոլեջներից մեկի 43 ուսանող: Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, նրանց առևանգել են տեղի ոստիկանները և հանձնել ավազակներին, որից հետո իբր ուսանողներին սպանել են տարբեր վայրերում։ Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կմախքի մնացորդների վերլուծությունը հաստատել է անհետացած ուսանողներից երեքի ինքնությունը:

ՆԳՆ զեկուցողը նշել է, որ հետաքննության ընթացքում զոհվել կամ սպանվել են 26 առանցքային վկաներ՝ հանցավոր խմբերի անդամներ և նրանց հարազատները, ինչպես նաև ականատեսներ և իրադարձությունների մասնակիցներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս