Բաժիններ՝

Իսպանիայում առաջին կիսամյակում ծնելիությունը նվազել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ

2022 թվականի առաջին վեց ամսում Իսպանիայում ծնելիությունը նվազել է մինչեւ ամենացածր մակարդակ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին են վկայում Վիճակագրության ազգային ինստիտուտի հրապարակած տվյալները:

Ինստիտուտի տեղեկատվությամբ՝ հունվարից մինչեւ հունիս երկրում ծնվել է շուրջ 159,7 հազար երեխա: Այս ցուցանիշը մոտավորապես հազարով ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի թվից: Ինչպես հայտնել է El Paվs թերթը, դա վկայում է այն մասին, որ 47-միլիոնանոց Իսպանիայում նորածինների թիվն իջել է 1941 թվականից ի վեր մինչեւ ամենացածր մակարդակ: Վիճակագրության ինստիտուտի համաձայն՝ տարեսկզբից մինչեւ հուլիսի 25-ը թագավորությունում մահացել է ավելի քան 275,8 հազար մարդ: Այս ցուցանիշը 5 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի թվից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս