Բաժիններ՝

Թուրքիայում խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել

Թուրքիայում նախորդ երկու օրերին խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով եղել են բազմաթիվ զոհեր և վիրավորներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես Մարդին նահանգի Դերիք շրջանում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Ըստ տեղեկությունների՝ խափանվել են բեռնատարի արգելակները: Մեքենան բախվել է շինության, որտեղ սրճարան է եղել: Նախնական տվյալներով՝ առնվազն 20 մարդ է մահացել, իսկ 26-ը՝ վիրավորվել:

Թուրքիայի Գազիանթեփ-Նիզին ավտոճանապարհին միմյանց են բախվել շտապօգնության, հրշեջ ծառայության մեքենաները և թուրքական «Ihlas» լրատվամական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան: Ճանապարհատրանսպորտային այդ պատահարի հետևանքով 16 մարդ է մահացել, այդ թվում՝ 2 լրագրող, իսկ 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Եվս մեկ վթար է տեղի ունեցել Թուրքիայի Ռիզե նահանգում. Զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը բախվել է մի մեքենայի ու կողաշրջվել։ Ավելի քան 20 մարդ վիրավորվել և հոսպիտալացվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031