Բացահայտվել է Դարյա Դուգինայի սպանությունը. ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը մանրամասներ է հայտնել
Բացահայտվել է լրագրող և քաղաքագետ Դարյա Դուգինայի սպանությունը: Այս մասին տեղեկացրել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը:
Գերատեսչության տվյալներով՝ աղջկա սպանության հետևում կանգնած են Ուկրաինայի հատուկ ծառայությունները։ Նշվում է, որ դաժան հանցագործության իրագործողը 1979 թվականին ծնված Ուկրաինայի քաղաքացի Նատալյա Վովկն է։ Կինը դստեր հետ ՌԴ է ժամանել հուլիսի 23-ին։ Այս մասին տեղեկացնում է tsargrad.tv-ն:
Նա բնակարան է վարձել Մոսկվայում այն տանը, որտեղ ապրում էր Դարյա Դուգինան։ Աղջկան հետևելու համար օգտագործվել է Mini Cooper-ը։ Միևնույն ժամանակ երեք անգամ փոխվել են դրա համարները. օգտագործել են ԿԺԴՀ-ի, Ղազախստանի և Ուկրաինայի համարանիշներ։
Հանցագործության օրը Վովկն ու նրա դուստրը ժամանել են «Ավանդույթ» փառատոնի անցկացման վայր, իսկ օգոստոսի 21-ին՝ կառավարվող պայթյունից հետո, Պսկովով մեկնել են Էստոնիա։
Հետաքննության նյութերը փոխանցվել են ՌԴ Քննչական կոմիտեին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ի երեկոյան Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաքային շրջանում զոհվել է լրագրող և քաղաքագետ Դարյա Դուգինան` փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դուստրը: Աղջիկը գտնվել է ականապատված մեքենայի ղեկին: Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել մեքենայի հատակի տակ՝ վարորդի նստատեղի կողմից։
Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը