Մակրոնը հայտարարել Է ԵՄ-ի երկրների հետ միասին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վրա աշխատելու պատրաստակամության մասին
Ելիսեյան պալատը հոկտեմբերի 2-ի իր կոմյունիկեում հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստակամ է մասնակցել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների նախապատրաստմանը:
«Նա հաստատել է իր եվրոպացի գործընկերների հետ միասին նոր պատժամիջոցների վրա աշխատելու Ֆրանսիայի վճռականությունը»,-ասվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Մակրոնի հեռախոսազրույցի շուրջ նախագահի դիվանատան հաղորդագրության մեջ: Ելիսեյան պալատը նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում արծարծվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրադրությունը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: