![](/banners/BeFunky-design.jpg)
«Մենք գործ ունենք վայրենիների հետ․ պատժամիջոցներ, զենքեր և դեօկուպացիա, հիմա»․ Զոհրաբ Մնացականյան
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/Zohrab-3.jpg)
ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է թելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցիները գնդակահարում են հայ ռազմագերիներին:
«Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու սարսափելի տեսանյութը հարված է ԵՄ-ի և ԱՄՆ-ի խաղաղության ջանքերին: Մենք գործ ունենք վայրենիների հետ: Առանց ազերիների դեմ գործողությունների, առաջընթաց չի կարելի սպասել: Պատժամիջոցներ, զենքեր և դեօկուպացիա։ Հիմա՛»,- գրել է նախկին ԱԳ նախարարը: