Բաժիններ՝

Հյուսիսային Օսիայում հայտարարել են Վրաստանի հետ սահմանին մարդատար մեքենաների հերթերի բացակայության մասին

Հյուսիսային Օսիայում «Վերին Լարս» ռուս-վրացական սահմանի անցակետում իրադրությունը կայունացել է: Այդ մասին հայտնել է հանրապետության փոխվարչապետ Իրբեկ Տոմաեւը:

«Մարդատար տարանցիկ մեքենաների հերթը բացակայում է»,-ասել է Տոմաեւը՝ հանդես գալով հոկտեմբերի 3-ին հանրապետության կառավարությունում անցկացված աշխատակազմի խորհրդակցության ժամանակ: Նա հավելել է, որ անցած շաբաթվա ընթացքում «Վերին Լարս» բազմակողմ ավտոմոբիլային անցակետով պետական սահմանը երկու ուղղություններով հատել է 19,7 հազար միավոր ավտոտրանսպորտ, 69,5 հազար մարդ:

Տոմաեւը նաեւ հայտնել է, որ ներկայում հանրապետության ճանապարհներին գրանցվել է 1,4 հազար բեռնատար ավտոմեքենա: Անցած շաբաթվա սկզբին «Վերին Լարս» անցակետով Վրաստան մեկնել ցանկացողների հոսքի պատճառով հանրապետության ճանապարհներին գոյացել են տարանցիկ ավտոմեքենաներից բաղկացած բազմակիլոմետրանոց հերթեր: Հանրապետության մի շարք շրջաններում սահմանվել է բարձր պատրաստության ռեժիմ, որը սահմանափակում է մարդատար ավտոմեքենաների մուտքը նրա տարածք: Սա չի տարածվում Հյուսիսային եւ Հարավային Օսիայի բնակիչների, ինչպես նաեւ այն անձանց վրա, որոնք տարածաշրջան են մեկնում հանգստի համար եւ ունեն համապատասխան փաստաթղթեր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս